«Մենք մեր ներսում ալիևշչինա՞ ենք քարոզում»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նկատի ունենալով Վիկտոր Օրբանին՝ հայկական լրատվամիջոցը գրում է, որ Եվրոպայում դեռ կան մարդիկ, որ խաղաղության օրակարգ ունեն: Մի կողմ թողնենք, որ Օրբանը, իբրև մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնող, օդիոզ ֆիգուր է յուրաքանչյուր հայի համար: Իհարկե, դա իշխանությանը չպետք է կաշկանդի Հունգարիայի հետ հարաբերությունների հարցում: Բայց ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե պատերազմ Ռուսաստանն է սանձազերծել և կրակի դադարեցման համաձայն է միայն Ուկրաինայի լիակատար կապիտուլյացիայի պայմանով: Աջակցել նման «խաղաղությանը»՝ նշանակում է լեգիտիմացնել ագրեսիան, հարևան երկրի անեքսիան, նրա պետականության ոչնչացումը: Դա նաև «խաղաղության» իլհամալիևյան պատկերացումն է: Մենք մեր ներսում ալիևշչինա՞ ենք քարոզում»։

«ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավորված նավի վրա»․ Զախարովա
112:42
«Վահրամ Սահակյանի բերանն ինչ գալիս էր, ասում էր Սերժ Սարգսյանի ժամանակ, բայց չէին բռնում այդ մարդուն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
4012:24
«Իշխանություններն իրավունք չունեն հերթական նշաձողն իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններում»․ Արտակ Բեգլարյան
4912:06
«Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5111:30
«Երբ քաղաքական գործիչը պետք է գնա գյուղից գյուղ ու կիսի իր գաղափարը, դա ընդամենը նմանակում է Քրիստոսի գործունեությանը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5411:12
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
6211:00
«Իշխանությունը պաշտոնական մակարդակում մեղմացնում է ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպը»․ Տիգրան Աբրահամյան
6709:36
Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»
7309:18