«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ.
․ պետություն չի կարողանում պահպանել իր սահմանների անձեռնմխելիությունը,
․ պետությունը չի կարողանում չեզոքացնել զինված թշնամու անարգել տեղաշարժը երկրի ներսում,
․ պետությունը ռիսկ չի անում պատժել զինված թշնամուն, ով փորձել է սպանել (բայց հրաշքով միայն վիրավորել է) պետության քաղաքացիներին,
․ պետությունը «ադրբեջանցիների հետ խաղաղություն է» թեզը չխախտելու համար այդ մասին չի տեղեկացնում սեփական քաղաքացիներին,
․ պետությունը «բարի կամքի դրսևորում» ստի ներքո հանձնում է թշնամուն՝ առանց դրա դիմաց որևէ բան ստանալու, երբ սեփական տասնյակ քաղաքացիների թշնամու բանտերում են,
․ պետությունը սահմանների ճեղքումը, երկրի տարածքի նվաճումը չի դարձնում իր գլխավոր մտահոգության թեման՝ փոխարենը թիրախավորելով սեփական քաղաքացիներին, ովքեր անհաշտ են այս ամենի հետ,
․ պետությունը նույնիսկ ռիսկ չի անում որևէ կոշտ հայտարարություն անել։
Այս բոլոր դեպքերում չկա այլևս ինքնիշխան պետություն։ Ցավոք, երեկ Սյունիքում եղածը այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց. չկա այլևս հայկական ազգային պետություն։
Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները։
Ու մտնելու է բոլորի տները։ Եվ ձեզ հայկական պետության անունից հանդես եկողները չեն պաշտպանելու։
Չխաբվե՛ք քարոզին»։

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
1416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
4415:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
4615:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
7215:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6914:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
8314:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
8113:24