ՔՊ-ն կհրաժարվի՞ կայուն մեծամասնության մասին դրույթից․ «Հրապարակ»
![]() 218 Շաբաթ, 20 հուլիսի, 2024 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «Վերջերս կայացած Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկ է ներկայացրել՝ հրաժարվել ընտրություններից հետո խորհրդարանում կայուն մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջից: Այս դրույթը հանելը շատ կարևոր է, որպեսզի 50 տոկոսից պակաս քվեներ ստանալու դեպքում էլ ՔՊ-ն կարողանա ապագայում իշխանություն ձևավորել: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշ անդամներ ևս օրերս հայտարարեցին, որ պատրաստվում են հարցը քննարկման դնել իրենց խորհրդում և ՀՀ ԱԺ-ին առաջարկել, որ այդ դրույթն իրենք փոխեն՝ Ընտրական օրենսգրքից հանելով կայուն մեծամասնության դրույթը: Եվ դա անեն մինչև հաջորդ ընտրությունները և նոր սահմանադրության ընդունումը: Ի դեպ, հիշեցնենք, Սահմանադրությունը պատրաստվում են ընդունել 2026-ի ընտրություններից հետո՝ 2027-ին։ Հիշեցնենք, որ, ըստ Ընտրական օրենսգրքի, կայուն մեծամասնություն գոյություն ունի այն ժամանակ, երբ ընտրություններին մասնակցած ուժերից մեկը միայնակ հավաքել է ձայների 54 տոկոսը, կամ՝ ընտրությունից հետո յոթ օրվա ընթացքում խորհրդարան անցած 3 ուժ ձևավորում են կոալիցիա, որն ունենում է մանդատների 54 տոկոսը։ Այս դրույթը ենթադրում է, որ եթե չի ձևավորվում կայուն մեծամասնություն, ապա պետք է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ լինի, որին, ըստ Սահմանադրության 89-րդ հոդվածի, մասնակցում են ամենաշատ քվե ստացած առաջին երկու ուժերը։ Սակայն եթե նման հայտարարություն Նիկոլ Փաշինյանն է անում, նշանակում է, որ անգամ իրենց սատելիտ ուժերի հետ կոալիցիա կազմելով չեն կարողանալու վերցնել իշխանությունը, ուստի, իրենց պետք է ազատվել Սահմանադրության այն դրույթից, որը խանգարում է պահպանել իշխանությունն ընտրությունների միջոցով։ Քանի որ ավելորդ է խոսել, որ երկրորդ փուլում իրենք մեծամասնություն կստանան, ընտրողը երկրորդ փուլում արդեն ռեալ կգնահատի իշխանափոխության հավանականությունը և հստակ դիրքորոշում կհայտնի։ Որոշ տեղեկություններով՝ իշխանական ճամբարում քաղհասարակության ձեռամբ փորձելու են ընդունելի դարձնել փոքրամասնության կառավարության տարբերակը: Այսինքն՝ ընտրություններից հետո ամենաշատ ձայն ստացած ուժից ընտրվելու է վարչապետ, խորհրդարանում այլևս կայուն մեծամասնություն չի ձևավորվի։ Իհարկե, նման դեպքում առաջին տեղ զբաղեցրած ուժը հնարավոր է որոշ խնդիրների բախվի, ինչպես այսօր Երևանի ավագանիում է՝ բյուջեի նախագծի և սահմանադրական այլ օրենքների ընդունման ժամանակ: Սակայն, իշխանականների կարծիքով, դա ժամանակավոր բնույթ կկրի, քանի որ կգործի հայկական քաղաքական մշակույթում ծաղկող մանդատագողության ինստիտուտը, և իշխանությունը տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներից կձեւավորի կայուն մեծամասնություն»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
