«Հաշված ամիսներ անց կարող է Հայաստան չլինել». Սամվել Ասլիկյան
![]() 399 Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2024 թ., 02:12 ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անմիջապես այն բանից հետո, երբ Ալիևն ու Էրդողանը դիմեցին BRICS-ին անդամակցելու համար, փաշիօղլուի կառավարությունը հայտարարեց, որ Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք տվյալ միավորման գագաթնաժողովին։ BRICS-ին միանալու դիմում ներկայացնելով՝ Ալիևն ու Էրդողանը դիրքավորվում են հակաարևմտյան ճամբարում։ Տրամաբանական կլիներ, եթե Հայաստանն ավելի կոնկրետ քայլերով բարելավեր հարաբերություններն Արևմուտքի հետ, քանի որ Հայաստանն առանց Արևմուտքի աջակցության գալիք պատերազմում չի դիմանա։ Սակայն Երեւանում հաստատված թուրքական վարչակարգը հակառակն է անում՝ ենթարկվելով ռուս-թուրքական տերերին ու Հայաստանը խորացնելով ռուս-թուրքական ճահճի մեջ։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, երբ ասում եք, որ նիկոլը Հայաստանը ներքաշել է աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ, ապա պետք է գիտակցենք, որ ներքաշելը հենց սա է: Մենք լուսնի վրա չենք ապրում, որպեսզի խուսափենք աշխարհաքաղաքական հակամարտություններից: Պարզապես պետք է ճիշտ դիրքավորվել: Սակայն թուրքական շահերը սպասարկող նիկոլը Հայաստանը խորացնում է ռուս-թուրքական ճահիճի մեջ՝ թողնելով առանց նոր դաշնակիցների ու երկիրը տանելով դեպի նոր պատերազմներ ու աղետներ, որտեղ մենք կրկին կմնանք առանց աշխարհաքաղաքական աջակցության։ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը փոխկապակցված ռազմավարական շահեր ունեն, որոնք տեղավորվում են Չինաստանի աշխարհաքաղաքական շահերի մեջ։ Գոյատևելու համար Հայաստանը պետք է դառնա այն բևեռի մասը, որը մրցում է ռուս-թուրքական-չինական բևեռի հետ։ Դա արևմտյան բևեռն է։ Դրանք են՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Հունաստանը և այլն։ Չմոռանալով այն երկրները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն և՛ մեզ, և՛ Արևմուտքի համար, դրանք են՝ Վրաստանը, Հնդկաստանը և Իրանը, որոնք մեզ նման իրենց են փնտրում այս փոթորկոտ աշխարհաքաղաքական ասպարեզում։ Եկել է ժամանակը ժողովրդի հետ ուղիղ ու հստակ խոսելու՝ ասելով աշխարհաքաղաքական իրական իրավիճակն ու ճշմարտությունը։ Հետո ուշ կլինի: Հաշված ամիսներ անց կարող է Հայաստան չլինել: Հարկավոր է հեռացնել ՔՊ-ական թուրքական ռեժիմը և ճիշտ աշխարհաքաղաքական դիրք գրավել: Իսկ դա կարելի է անել, միայն եթե ներկայացնենք ժողովրդին իրական աշխարհաքաղաքական պատկերը և դրանից բխող մեր անելիքը: Եթե փողոցի շարժումը դա չանի, դա պետք է անենք մենք: Ցանկացած գնով: Հետո ու՛շ կլինի»: Աղբյուրը` Սամվել Ասլիկյան |

«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
2711:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
10710:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
10710:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
9410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7509:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
10309:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
11509:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10509:06
