«Կազմակերպվածը ոչ մի աղերս ու առնչություն չուներ տոնի ոգու և խորհրդի հետ»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախօրեին Հայ առաքելական եկեղեցին տոնում էր հինգ տաղավար տոներից մեկը՝ Հիսուսի Պայծառակերպության տոնը, կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Վարդավառը։
Բայց այն, ինչ նախօրեին այս ապալեգիտիմները կազմակերպել էին Հանրապետության հրապարակում, ոչ մի աղերս ու առնչություն չուներ այդ գեղեցկագույն տոնի ոգու և խորհրդի հետ։
Հռոմեական արբած գինարբուք հիշեցնող այդ վակխանալիան, որտեղ «ներկա» էր անգամ Պոսեյդոնը, լավագույնս ցույց տվեց, թե որքան հեռու են այս իշխանությունները քրիստոնեական արժեհամակարգից և որքան մակերեսային է նրանց պատկերացումը այդ վարդապետության մասին։
Վարդավառը բնավ փրփուր-փարթիների, հրավիրված պարուհիների կամ ցուցադրական զվարճանքի մասին չէ, այն մարդու ներքին վերափոխման, լույսի հաղթանակի, մաքրագործման և Աստծուն մոտենալու խորհրդի մասին է։ Այդ տոնը դարեր շարունակ հայ ժողովրդի համար եղել է ոչ միայն ժողովրդական ուրախության, այլև հոգևոր վերելքի օր, որտեղ ավանդույթն ու հավատքը լրացրել են միմյանց, ոչ թե փոխարինել։
Խնդիրը նույնիսկ այն չէ, որ պետական միջոցառում է կազմակերպվել, այլ այն, որ քրիստոնեական տոնի բովանդակությունը փոխարինվել է մի ներկայացմամբ, որը շատ ավելի մոտ էր հեթանոսական խրախճանքին։
Ու թերևս դրա մասին ամենագողեցիկը Նարեկացին է ասել՝
Գոհար վարդն էր շղարշ առել
Արփիական վեհ վարսերից,
Ծավալվում էր հուսկ վերևում, վարսերից վեր,
Ծաղկածիծաղ ծովն երկնային»։

Իրանը պլանավորում էր հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների՝ ի պատասխան նավի վրա հարձակման
1900:24
Սարդինիայում հայտնաբերվել է 3800-ամյա հսկայի դամբարան (լուսանկար)
104Երեկ, 23:51
Սև ծովում թուրքական նավն ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել (տեսանյութ)
113Երեկ, 23:20
«7 տարի առաջ Կառավարությանն անցած «Հայփոստ»-ն արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս». Մեսրոպ Առաքելյան
76Երեկ, 21:54
«Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Արման Աբովյան (տեսանյութ)
80Երեկ, 21:48
Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը ԱԹՍ-ի հարվածի հետևանքով
159Երեկ, 21:28
«Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյան
86Երեկ, 21:00
Նոր նշանակումներ՝ ԱԺ նախագահի աշխատակազմում
84Երեկ, 20:48