«Որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել՝ հաստիքի կրճատման հիմքով»․ Տաթևիկ Սողոյան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլորդ հարցնում էիք՝ ի՞նչ եղավ մայրիկիս աշխատանքի հարցը Փաշինյանի հետ «ջերմ» հանդիպումից հետո, ասեմ.
Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել ՀԱՍՏԻՔԻ ԿՐՃԱՏՄԱՆ հիմքով։
Այսինքն՝ այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք, ներառյալ՝ ապագա մայրիկները, կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության։
Իհարկե այս ամենի պաշտոնական պարզաբանումը՝ թե բա գումար չունենք, ավելի ծիծաղելի է դառնում, երբ համեմատում ես խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ։ Ինչևէ, դրանց հետո կանդրադառնամ։
Հիմա միայն ասեմ, որ սա՝ հաստիքի կրճատման հիմքով աշխատանքից ազատումը մայրիկիս բարեխիղճ աշխատանքի լավագույն ցուցիչն է, և մեր ազատ խոսքը պաշտպանող «ժողովրդավարության բաստիոնի» հերթական վառ ապացույցը։
Մայրիկիս տրամադրությունը լավ է, աշխատանքային հեռանկարները՝ բավարար»։

ԱՄՆ-ն և Իրանը երեքժամյա հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում
2723:06
«Մոսկվայի և ԵՄ-ի միջև ուղղակի զինված հակամարտություն տեղի չի ունենա». Թրամփ
6422:48
Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորվել է Դավիթ Համբարձումյանի եղբայրը
4722:42
«Վտանգ, որը չի շրջանցում մեզնից ոչ մեկին». Դավիթ Դավթյան (տեսանյութ)
5521:42
F-16 է կործանվել Գերմանիայի ամերիկյան ավիաբազայի մոտակայքում
12921:19
Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ահազանգին
9921:00
Էրդողանը հայտարարել է իր աջակցության մասին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին
13720:54
ԱՄՆ-ն, Գրենլանդիան և Դանիան ստորագրեցին կղզու անվտանգության կառավարման վերաբերյալ համաձայնագիր
14020:36