«Այս ձևակերպումը թերևս նշանակում է, որ ամերիկացի հետախույզ գեներալն առաջարկ է բերել Բաքու»․ Հակոբ Բադալյան
![]() 281 Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2024 թ., 00:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Բաքու է այցելել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության Եվրոպա-Եվրասիական ռեգիոնալ կենտրոնի ղեկավար, գեներալ Պատրիկ Պրայորը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը: Ըստ էության, խոսքը ամերիկյան բանակի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի մասին է: Դեսպանատունը հայտնել է, որ նա ժամանել է անվտանգության ոլորտում երկկողմ գործակցության ամրապնդման հարցում Բաքվի հետ խորհրդակցությունների համար: Այս ձևակերպումը թերևս նշանակում է, որ ամերիկացի հետախույզ գեներալը առաջարկ է բերել Բաքու: Ի՞նչ առաջարկ, մեզ հայտնի չէ: Կարող ենք ենթադրել, որ առաջարկ, որը միտված պետք է լինի Բաքվին ԱՄՆ ռազմավարության համար օգտակար ծիրում պահելուն: Այստեղ ուզում եմ հատուկ ուշադրության արժանացնել մի հանգամանք: Բաքու մեկնողը ԱՄՆ բանակի հետախուզության եվրոպական վարչության ղեկավարն է: Իհարկե, նրա քննարկումների օրակարգը կլինի լայն: Կարծում եմ, որ այդ թվում կարող է լինել խոսակցություն կապված Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հետ: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգի ստորագրման հաջորդ օրն իսկ հայտարարեց, որ կանոնակարգի հաստատումից հետո Եվրոմիության առաքելությունը պետք է այլևս չանի սահմանի դիտարկում, չկա դրա իմաստը: Առ այսօր չկա արձագանք Եվրոմիությունից: Առ այսօր Եվրոմիությունը որևէ կերպ չի անդրադարձել Հաջիևի հայտարարությանը: Մինչդեռ, երբ օրինակ ռուսները ասում են, որ այդ առաքելության նպատակը հետախուզությունն է, հասկանալի է, որ իրենք ասում են իրենց շահերից ելնելով, բայց ասում են այն, ինչ կա: ԵՄ դիտորդական առաքելության նպատակը հետախուզությունն է: Հակառակ պարագայում, 2024 թվականին Հայաստանի հետ ձեռք բերած ու արդեն հաստատված համաձայնագրով, չէր գաղտնիացվի առաքելության ամբողջ գրագրությունն ու նաև գրասենյակները, դրանց չէր տրվի անձեռնմխելի կարգավիճակ, և ավելին՝ ԵՄ-ին չէր տրվի առաքելությունը ոչ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչներով համալրելու իրավունք: Կարծում եմ, ամերիկյան բանակի հետախուզության եվրոպական-եվրասիական ռեգիոնալ կենտրոնի ղեկավարի Բաքու կատարած այցի օրակարգում լինելու են նաեւ այս թեմային առնչվող հարցեր: Հասկանալի է, որ այդ իմաստով չկա ԵՄ, կամ ԱՄՆ, որի այսպես ասած աջակցության պարագայում միայն ԵՄ-ն կարող է այսօրինակ հարցերում որևէ կերպ լինել կենսունակ կամ լուծել խնդիրներ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2114:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
4614:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
7714:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
7714:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
7513:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
14512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
18011:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
21710:30
