Սեյրան Օհանյանը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
![]() 260 Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ., 15:36 ԱԺ-ում ավարտվել է Բագրատ Սրբազանի և ընդդիմադիր խմբակցությունների հանդիպումը։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ հանդիպումը «Սրբազան պայքարի»՝ հաջորդ փուլին անցնելու միջոցառումների շրջանակում էր․ «Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի, անհատների հետ, այդ շրջանակում հանդիպում տեղի ունեցավ նաև ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Քննարկեցինք շարժմանը վերաբերող հարցեր, նշեցինք, որ շարունակելու ենք աջակցել։ Քննարկեցինք գործիքակազմեր, որոնք վերաբերվում են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների գործողություններին՝ թե՛ անվստահություն հայտնելու մասով, թե՛ իշխանափոխության, և այլն»,- ասաց Օհանյանը՝ նշելով, որ անվստահության հարցը շարունակում է մնալ օրակարգում․ «Պետք է լինի ժողովրդական լայն համախմբում, որը պարարտ հող կստեղծի այդ գործողություններին գնալու համար,- ասաց նա՝ հավելելով․ յուրաքանչյուր պայքար պարունակում է համբերատար, համառ գործողություններ, սակայն շատ ձգձգումներ պետք չեն, պետք է լինեն գործողություններ, որոնք պայքարը կհասցնեն իր նպատակին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
