«Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացում ակնկալում ենք գործնական առաջընթաց»․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այս փաստը համարում եմ Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության հաստատման կարևոր գործոններից մեկը»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով որ գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները․ «Ակնկալում ենք, որ մոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակում։
Իրապես հավատում եմ, որ մենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ունենք։ Այդ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլ դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան և Իրանը»,- ասաց Փաշինյանը։

«Հսկայական աշխատավարձեր ստացող ՍԴ-ից արդա՞ր որոշում եք սպասում»․ Ոսկան Սարգսյան
616:54
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
816:48
«ԿԸՀ-ն անկախ է առավել քան երբևէ». Վահագն Հովակիմյան
1416:42
«Օրբանը կարող է վերադառնալ իշխանության՝ Մադյարի ձախողման դեպքում»․ #MagyarNemzet
3016:39
«Ալի Խամենեիի մահվան համար մեղավորները կպատժվեն»․ Զոլղադր
3316:38
«Դուք մնո՞ւմ եք ձեր պաշտոնին, թե՞ Փաշինյանը փոխարինողներ է փնտրում»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
3416:18
«Թրամփը տեղյա՞կ է, որ TRIPP-ը մտցվել է ԵԱՏՄ-ի ծրագրերի մեջ». Էդմոն Մարուքյան
3016:12
«Տեղի չեն ունեցել խախտումներ, որոնք ազդել են քվեարկության արդյունքների վրա». Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
3416:00