«Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում». Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է. «Ամենամեծ վտանգ ներկայացնում են ջերմաստիճանի կտրուկ և արագ բարձրացումները, որոնք կենդանիներին նոր պայմաններին հարմարվելու ժամանակ չեն թողնում։ Ամենից շատ տուժում են թռչունները, մանր կաթնասունները և խիտ մորթի ունեցող խոշոր կենդանիները, որոնց համար նույնիսկ շուրջ մեկ շաբաթ շարունակ պահպանվող +27 °C ջերմաստիճանը կարող է մահացու լինել։
Բարձր ջերմաստիճանը լուրջ սպառնալիք է նաև ջրային էկոհամակարգերի համար․ տաքացած ջուրը կորցնում է իր մեջ լուծված թթվածնի զգալի մասը, ինչի հետևանքով տեղի են ունենում ձկների զանգվածային անկումներ։ Անողնաշարավորներն ու սողունները նույնպես տուժում են ջրազրկումից և ստիպված են փոխել իրենց կենսակերպն ու վարքագիծը։
Գիտնականները զգուշացնում են, որ կենսաբազմազանության պահպանության ռազմավարությունները պետք է հաշվի առնեն նաև կարճատև, բայց ինտենսիվ շոգի ալիքները, քանի որ դրանք ընդամենը մի քանի օրվա ընթացքում կարող են լուրջ վնաս հասցնել կենդանիների պոպուլյացիաներին»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
147720.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
76719.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85418.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93516.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
103814.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
105713.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123310.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134507.10.2026, 01:06