Պատերազմում նահատակված Հայկ Մանուկյանին 4 տարի անց հուղարկավորեցին իր իսկ ծննդյան օրը
![]() 319 Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ., 23:06 Պատերազմից 4 տարի անց ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է Հայկ Մանուկյանի զոհվելու փաստը: Այսօր նրա մասունքները հողին են հանձնել՝ իր իսկ ծննդյան օրը: 4 տարի ուշացել եմ, բայց ինչ արած՝ ծնունդդ շնորհավոր։ Նվերներ եմ պահել քո համար՝ կորսված Արցախ, հազարավոր զոհեր, խեղված հայրենակիցներ ու ամեն ինչի իմաստազրկում։ 4 տարի պատկերացրել եմ, թե ինչպես պիտի կանգնեմ քո առաջ, նայեմ աչքերիդ մեջ ու արդարանամ էս ամենի համար՝ տնայինը չարած աշակերտի նման (երանի գլուխս տանը մոռանայի)։ Բայց էդ օրը չի գա, որովհետև ես միշտ գերազանցիկ եմ եղել ու արդարանալու ձևերը չգիտեմ, իսկ դու ծնունդիդ օրով քեզ մեծ նվեր ես արել։ Մի քանի ժամից մենք քեզ 4 տարի ուշացումով կհանձնենք հողին, հետո ես նորից ինքնաթիռ կնստեմ ու կփախնեմ էս իրականությունից։ Իրականությունից, որը 6 տարի առաջ միասին ենք ստեղծել՝ իրար թիկունքի կանգնած։ Իրար հավատալով։ Ներողություն քեզնից պիտի խնդրե՞մ, թե՞ պահանջեմ։ Իսկ ո՞վ ա երբևէ մեղավոր եղել երազելու համար։ Սիրուն ու խաղաղ հայրենիք երազելը մեղք ա՞։ Փաստորեն հա։ Ինչևէ։ Ծնունդդ շնորհավոր, հարազատս։ Աշխարհի կենտրոնը մեզնից խլել են, չկա էլ, մեզ աշխարհի ծայրն ա մնացել։ Կհանդիպենք էնտեղ»։ Աղբյուրը` Սիմա Օհանյան |

«Միկրոֆոն ա վրես, քֆուր չտաս»․ Նիկոլ Փաշինյանը՝ մարտունեցուն
9813:36
Քննիչը չի թույլատրել Գարեգին Երկրորդին՝ մասնակցել վրաց պատրիարքի հուղարկավորության արարողությանը (լուսանկար)
8813:24
«Երազում էի տեսնել հայոց թագավորին»․ մարտունեցի
9013:18
Մարտունեցին համբուրեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը (տեսանյութ)
13013:00
«Աշխարհով մեկ խայտառակվել ենք»․ Զարուհի Մուրադյան
14812:18
«Մարդիկ իրենց տավարը չեն կարողանում տանել սար, վախենում են»․ վարդենիսցի
14711:42
«Ադրբեջաներեն գիտե՞ք, հա՞»․ Նիկոլ Փաշինյանը՝ վարդենիսցուն
16111:24
«Մեր կաթը թանկացել է»․ վարդենիսցին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
20011:12
