«Ուշագրավ հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը»․ Հակոբ Բադալյան
![]() 286 Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ., 10:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ուշագրավ բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը: Ըստ այդմ, նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բուլավինի հետ։ «Հանդիպման սկզբում դեսպան Արսենյանը զրուցակցին փոխանցեց Հայաստանի Հանրապետության ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները։ Փոխըմբռնման և կառուցողական աշխատանքի պատրաստակամության մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվեցին անվտանգային ոլորտում միջխորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ ընդգծելով նշյալ ոլորտում միջխորհրդարանական երկխոսության շարունակականության պահպանման կարևորությունը», ասվում է հաղորդագրության մեջ: Ուշադրության արժանին, ինչպես երևի թե կռահեցիք, Անդրանիկ Քոչարյանի «ջերմ բարեմաղթանքների» հատվածն է: Եվ ուշադրության արժանի է բնականաբար Քոչարյանի շուրջ այս օրերին ծավալված ներիշխանական խմորումների ֆոնին: Ջերմ բարեմաղթանքի փաստն ինքնին արտառոց չէ, ի վերջո խորհրդարանական գործընկեր է, կարող էլինել նաև մարդկային ջերմ հարաբերություն եւ ըստ այդմ՝ առիթի դեպքում բարեմաղթանք: Հատկանշականը այն է սակայն, որ այդ դրվագը տեղ է գտնում դեսպանության տարածած հաղորդագրության մեջ, այլ կերպ ասած՝ հարկ է համարվում հանրայնացնել դա: Կա՞ այստեղ որևէ կորելացիա Քոչարյանի շուրջ խմորումների հետ, փնտրո՞ւմ է Անդրանիկ Քոչարյանը Ռուսաստանում որեւէ աջակցություն ՔՊ-ում իր դիրքերի ամրության համար: Այս հաղորդագրությունն իհարկե բացի վերը նշածս հանգամանքից, ուշադրության է արժանի նաև մեկ այլ ասպեկտով: Մասնավորապես, հայ-ռուսական տիրույթում կարծես թե շատ երկար ժամանակ բացակայում էր որևէ հաղորդակցություն անվտանգության եւ պաշտպանության թեմայով: Եվ ահա, նորանշանակ դեսպանը հանդիպում է ունենում Պետդումայի վերին պալատի պրոֆիլային հանձնաժողովի ղեկավարի հետ: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Երևանը մտադիր է առնվազն որոշակիորեն «հալեցնել» այդ ոլորտում Ռուսաստանի հետ սառեցրած հարաբերությունը, թեկուզ խորհրդարանական խողովակով: Թե՞ դա միայն դեսպան Արսենյանի նախաձեռնությունն է, որով նա փորձում է իր դիվանագիտական աշխատանքը սկսել ակտիվության նկատելի ռեժիմով: Համենայն դեպս արժե հետևել, թե արդյո՞ք այդտեղ կլինի որևէ նոր զարգացում: Ընդհանուր առմամբ, այս հարցն իհարկե տեղեկատվա-քարոզչական տրենդներից ու նարատիվներից դուրս, իրականում բավականին բազմաշերտ և բարդ հարց է: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, հարաբերության կամ կոմունիկացիայի սառեցումն ըստ իս առնվազն լռելյայն մակարդակում պայմանավորված է փոխադարձ ընդունելիության հանգամանքով: Միաժամանակ, այն իհարկե ենթակա է անվտանգության լայն միջավայրում իրողությունների և հարաբերությունների դինամիկ փոփոխության ազդեցությանը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
