Զախարովան հիշեցնում է Հունաստանին` Հայաստանին ռուսական զենք փոխանցելու իրավունք չունեն

785
Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ., 19:42
Այսօր կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հունական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, որ Աթենքը ,տադիր է Երևանին ռուսական С-300-ներ և երկու այլ զինատեսակների համակարգեր տրամադրել:
«Իսկապես ծանոթացել ենք այդ ուղերձներին, և այդ առնչությամբ ցանկանում ենք հիշեցնել 1995 թվականի հոկտեմբերի 30-ի ռազմատեխնիկական համագործակցության և 2013 թվականի դեկտեմբերի 3-ի՝ ռազմական արտադրանքի մատակարարման մասին երկկողմ միջկառավարական համաձայնագրերի դրույթների խստիվ պահպանման անհրաժեշտության մասին։
Նրանք միանշանակ արգելում են Հունաստանին՝ վերաարտահանել մեր կողմից մատակարարվող զինտեխնիկան՝ առանց Ռուսաստանի համաձայնության։ Բայց ներկա պահին մենք հունական կողմից ոչ մի հարցում չենք ստացել»,- ասել է Զախարովան։

«Հայկական եկեղեցին կոռուպցիայի վահան դարձրած Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա»․ Ռուբեն Ռուբինյան
1710:48
Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան
2010:42
«Սահմանադրության նախագիծն Ալիևն ա պարտադրել, դրա համար ենք դեմ»․ Գեղամ Մանուկյան
2810:30
«Իրանը ձգտում է լինել ինքնաբավ ու շարունակական»․ Նաիրի Հոխիկյան
4310:18
«Քաղաքային իշխանությունն այնպիսի տոնայնությամբ է խոսում Երևանի խնդիրների մասին, կարծես մի 2 ամիս առաջ են եկել իշխանության»․ Տիգրան Աբրահամյան
4410:12
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4210:06
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4210:00
Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին
14609:43