«Հեռադիտակային շոու». Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է Լեհաստանի նախագահի` հայ-ադրբեջանական սահմանային գոտի այցից

Թշնամի Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտու տարածքում գտնվող՝ Եվրոմիության դիտորդական առաքելության լեհ դիտորդների հետ հանդիպման կապակցությամբ։
«Լեհաստանի նախագահի այցը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտի ԵՄ անդամ երկրների հակաադրբեջանական քաղաքականության հերթական վկայությունն է։ Մենք խորապես ցավում ենք Լեհաստանի նախագահի այս քայլի համար։ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ դիվանագիտական միջոցներ՝ ի պատասխան այս ոչ բարեկամական արարքի»,- ասվում է Բաքվի տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանցիները լեհական կողմի գործողությունները «հեռադիտակային շոու» են բնորոշել և նշել են, որ երկկողմ հարաբերությունները այս գործողությամբ կսրվեն։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենին
151Երեկ, 15:42
Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ
170Երեկ, 14:18
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
22013.10.2026, 23:12
2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
24613.10.2026, 17:18
«Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով»․ ՊՆ
21513.10.2026, 15:24
ՍԴ նախագահի ընտրության օրակարգով աշխատակարգային նիստը վաղն է
20013.10.2026, 15:12
««ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ»․ ՇՎՏՄ
27912.10.2026, 12:24
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
44610.10.2026, 15:48