«Պետք է մեր ձայնը լսելի դարձնենք միջազգային հանրությանը»․ Հակոբ Հակոբյան
![]() 271 Կիրակի, 03 նոյեմբերի, 2024 թ., 15:48 Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է․ «Այս տարի COP29-ի գագաթնաժողովն անցկացվում է ավտորիտար նավթ արդյունահանող մի երկրում, որը մի կողմից ցնցող պատմություն ունի մարդու իրավունքների ոտնահարումների, լրագրողների ձերբակալությամբ, քաղբանտարկյալների և պատանդների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, իսկ մյուս կողմից առանձնանում է իր կատարած միջազգային հանցագործությամբ՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանության և էթնիկ զտումների իրականացման տեսքով: Ցավոք, երբ ՄԱԿ-ը որոշում է՝ ով պետք է ընդունի իր կլիմայական ամենամյա համաժողովը, չափանիշները երկրի ենթակառուցվածքներն են, կլիմայի հարցով պարտավորությունները, ֆինանսական ռեսուրսները և ցանկալի ուշադրություն չի տրվում ոչ ժողովրդավարությանը, ոչ մարդու իրավունքներին և ոչ էլ հենց իր երկրում ապրող էթնիկ ժողովրդների վիճակը: Արդեն մեկ տարի է ինչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է ադրբեջանական պատանդառության մեջ, նրանց հետ՝ նաև բազմաթիվ հայ գերիներ, ռազմագերիներ, որոնց մի մասի տվյալները մինչ օրս Ադրբեջանը չի հաստատում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվի դատախազությունը մի քանի անհիմն մեղադրանքներ է առաջադրել՝ նրանց կալանքի ժամկետն անընդհատ երկարացնելով: Նրանց ձերբակալելն ուղերձ է մեզ և Ադրբեջանի կազմում ապրող բոլոր փոքրամասնություն կազմող ժողովուրդներին՝ որևէ ինքնավարության կամ ազգայինի մասին խոսք՝ կտուժեք, կբանտարկվեք կամ ձեզ կսպանենք: COP-29-ի համաժողովը միանշանակ հայկական կողմից պետք է օգտագործվի, որովհետև համաժողովին սևեռված է ամբողջ աշխարհի ուշադրությունը։ Սակայն աշխատանքները պետք է իրականացվեն պետական մակարդակով, ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները չունեն ոչ ցանկություն և ոչ էլ բավարար կամք ու վճռականություն այս հարցը բարձրացնելու: Ուստի այս առաքելությունը պետք է իրենց վրա վերցնեն տարբեր ընդդիմադիր ուժեր, հասարակական կազմակերպություններ, որոնք պետք է իրենց ձայնը լսելի դարձնեն միջազգային հանրությանը։ Այսպես ասած՝ կոնսոլիդացված աշխատանքներ ողջ հայության անունից: Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
