18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են․ «Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ՔՈԳՎ Վայոց ձորի մարզային վարչության ծառայողներն ու մարզի պարեկները, իրացնելով ստացված տեղեկություններն ու համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Արենի գյուղի բնակիչ 18-ամյա երիտասարդը Կապի գլուխ կոչվող տարածքում և իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մեջ թմրամիջոց է պահում:
Հետագա միջոցառումներով երիտասարդը վերոհիշյալ տարածքում հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել են 2, 32 գրամ՝ դեղնականաչավուն և 7,79 գրամ՝ սպիտակ, յուրահատուկ հոտով զանգվածներ: Նա հայտնել է, որ հայտնաբերված թմրանյութն անձնական օգտագործման համար է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են»:

Հրաձգություն Ստամբուլում․ կան զոհեր (տեսանյութ)
14216:55
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում ամերիկյան ԱԹՍ է խոցել
26610:43
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
187Երեկ, 20:54
Նովոսիբիրսկի մարզում որսորդը արջի փոխարեն կրակել է որսակցի վրա
325Երեկ, 18:13
ՀԱՀ-ում երեք ավտոմեքենաների բախման հետևանքով 21 մարդ է զոհվել (տեսանյութ)
531Երեկ, 15:24
Մոտ 130 մարդ անհետ կորել է Ինդոնեզիայի մերձակայքում լաստանավի խորտակման հետևանքով
49413.09.2026, 19:12
Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈՒԱԶ»-ը գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ
24013.09.2026, 17:54
Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
28113.09.2026, 11:00