«Նախարարը պե՛տք է ժամանակ գտնի ԱԺ գալու համար»․ Թադևոս Ավետիսյան
![]() 166 Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ., 12:36 ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը մտահոգություն հայտնեց, որ նախարարներից ոմանք ժամանակ չեն գտնում ԱԺ այցելելու և իրենց ղեկավարած գերատեսչության կողմից առաջարկվող օրենքի նախագծերը ներկայացնլու հանձնաժողովների անդամներին՝ «մարդկանց, ովքեր հաստատում են այդ օրենքները»։ «Երբ ոլորտի պատասխանատուն է զեկուցում հարցը, նախագծին վերաբերող հարցադրումներ ես կատարում, ինչ-որ չափով պատասխաններ ես ստանում։ Բայց, օրինակ, Ֆինանսների նախարարին մեր հանձնաժողովում պատիվ չենք ունենում հանդիպելու։ Կոչ եմ անում՝ այս խնդիրը դառնա քննարկման առարկա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ «Ժամանակ չունեմ»-ը կամ «խիստ զբաղված լինել»-ը որպես պատճառաբանություն չպետք է մեջբերվի․ «Արտոնյալներ ու խիստ զբաղվածներ չպետք է լինեն։ Նախարարն ԱԺ գալու համար ժամանակ պետք է գտնի, նախագիծ է իր անունից դուրս գալիս, բա պիտի գա, պատասխաններ տա»,- նշեց պատգամավորը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
