«Կփորձեմ ուսումնասիրել խնդիրը և հնարավոր լուծումներ տալ»․ Սրբուհի Գալյանը՝ սևազգեստ մայրերին
![]() 200 Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2024 թ., 14:00 «Մենք՝ ծնողներով տասնյակ տարիներ տառապում ենք, ե՞րբ է արդարությունը հանվելու ջրի երես»,- արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին լրագրողների հետ զրույցն ընդհատելով՝ այս հարցն ուղղեցին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, որոնց որդիների մահվան հանգամանքները շուրջ 17 տարի չի բացահայտվում։ «Ես հասկանում եմ, որ դուք անընդհատ սպասելիք եք գեներացնում, և ամեն մի փոփոխության հետ ձեր ակնկալիքները ավելի շատանում են։ Բայց նախ՝ խնդրում եմ հաշվի առնենք, որ սա իմ աշխատանքային 3-րդ օրն և և հաշվի առնեք նաև իմ պատասխանը այն համատեքստում, որ նախարարի գործը արդարության խնդրի ճիշտ հասցեագրումն է նաև, որպեսզի մեր հասարակությունը հասկանա, թե պետական ապարատի որ մարմնից իրականում պետք է ունենան սպասելիք։ Իմ մասով, իմ լիազորությունների շրջանակներում, որոնք հստակ են, ես, իհարկե, կփորձեմ վեր հանել ձեր կողմից առաջադրված խնդիրները։ Ես նախկինում այս ոլոտով որևէ լիազորություն չեմ ունեցել խնդրի հետ չեմ շփվել, նոր եմ ստանձնել պաշտոնս, որևէ հարցի պատասխանել չեմ կարող, դատախազությունում աշխատելով համակարգել եմ այլ ոլորտ»,- նշեց նախարարը՝ ընդգծելով՝ իմ լիազորությունների շրջանակներում կփորձեմ ուսումնասիրել խնդիրը և հնարավոր լուծումներ տալ։ «Մեր բողոքը շարունակական է լինելու, մինչև լուծում ստանանք»,- նշեց որդեկորույս մայրերից մեկը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
