«Արցախցիները մտահոգված են՝ ՀՀ քաղաքացիություն ստանալով կզրկվեն վերադարձի իրավունքից». Գեղամ Ստեփանյան

«Թվերը փաստում են, որ արցախցիները չեն շտապում՝ դիմելու ՀՀ քաղաքացիության համար, որի պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ և սուբեկտիվ»,- Աժ-ում քննարկման ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Նա նշեց, որ արցախցիները առաջին հերթին վախենում են, որ, ՀՀ քաղաքացիություն ստանալով, կզրկվեն Արցախ վերադարձի իրավունքից. «Հնարավոր վերադարձի իրավունքի կորուստը հիմնական մտահոգություններից մեկն է, որը մինչև այժմ պատշաճ ուշադրության չի արժանացել: Մասնագետները մեկնաբանում են, որ քաղաքացիության ընդունումը չի վերացնում վերադարձի իրավունքը: Իրավունքը առկա է անկախ նրանից, թե բռնի տեղահանումից հետո անձը այլ պետության քաղաքացիություն ստացել է, թե ոչ»: Գեղամ Ստեփանյանը ընդգծեց, թե մասնագետների նման պնդումը ինչու չեն փարատում արցախցիների կասկածները. «ՀՀ իշխանությունների կողմից վերադարձի հարցի անտեսումը, ընթացող բանակցություններում այդ հարցի հասցեագրման բացակայությունը, տարբեր սոցիալական ծրագրերի շրջանակներում քաղաքացիության պահանջների ներդնումը՝ պարտադրանքը, մարդկանց մոտ ձևավորում է մտահոգություն, որ ամեն ինչ արվում է Արցախ վերադարձի հարցը փակելու և մարդիկ հակվում են՝ կառչելու Արցախի հետ կապված միակ փաստաթղթին, այսինքն, 070 ծածկագրով անձնագրին»: Ստեփանյանի խոսքով անհրաժեշտ է ձևավորել հստակ հիմքեր, որով արցախցիները վստահ կլինեն, որ քաղաքացիություն ստանալը նրանց չի զրկելու վերադարձի իրավունքից և Արցախի նկատմամբ այլ իրավունքներից, նաև՝ գույքային իրավունքներից:

«Վաղը աղմուկ եք հանելու, երբ հերթը ձեզ հասնի». Արմենուհի Վարդանյան
3903:00
ԱՄՆ-ն և Իրանը հունիսի 19-ին կստորագրեն խաղաղության համաձայնագիր
12102:06
«Եթե ընդդիմությունն իշխանական պրոեկտ չի, պետք է այս քայլերն անի». Հովսեփ Ղազարյան (տեսանյութ)
5702:00
«Գիտե՞ք ինչն է արդար այս պատմության մեջ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6601:18
«Առավել նողկալի և անարժանապատիվ տեսարան չեմ տեսել». Վարդան Ոսկանյան
7000:48
«Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդն Ալիևի տուզիկն է». Բագրատ Միկոյան
6300:06
«ԱԱԾ-ն վերածվել է ՔՊ-ի անձնական օգտագործման կազմակերպության». Հարութ Ուլոյան
6800:00
Իշխանամերձ լրատվականը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ԱԱԾ-ի խցիկից (տեսանյութ)
100Երեկ, 23:48