«Հայաստանի առջև ծառացած են թե՛ անվտանգային, թե՛ հումանիտար ծանր խնդիրներ». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի բացման արարողությանը, այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից. «Այսօր մենք բոլորս լուրջ մարտահրավերների ենք առերեսվում աշխարհի ամենատարբեր անկյուններում: Խոսելով մեր տարածաշրջանի մասին՝ պետք է ասեմ, որ Հայաստանի առջև ծառացած են թե՛ անվտանգային, թե՛ հումանիտար ծանր խնդիրներ: Ցավոք, Ռեյկյավիկի գագաթնաժողովից հետո մենք ևս մեկ անգամ ականատես եղանք ուժի չկիրառման սկզբունքի, մարդու իրավունքների կոպիտ խախտումների:
Բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի մարմինների հասցեական արձագանքներն ու գործողությունները՝ ուղղված Հայաստանում հաստատված Լեռնային Ղարաբաղից փախստականների կարիքներին: Կարևոր է Լեռնային Ղարաբաղի՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների միջազգային պաշտպանությունը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգի ներքո: Օգտվելով առիթից՝ նաև մեր շնորհակալությունն եմ հայտնում ԵԽԽՎ-ին՝ Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների հայրենադարձման հրամայականի հարցը եւս ուշադրության կենտրոնում պահելու համար:
Ի հեճուկս առկա մարտահրավերներին՝ Հայաստանն ակտիվ ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղության հաստատման ուղղությամբ: Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում, մենք վավերացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ գոյություն ունեցած առաջին միջազգային իրավական փաստաթուղթը՝ դա սահմանազատմամբ զբաղվող երկու հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է: Սահմանազատման գործընթացի հիմքում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է, ինչը նշանակում է, որ մեր սահմաններն այդ փաստաթղթով սահմանված, Խորհրդային Միության ժամանակ հաստատված սահմաններն են, որոնցով էլ երկու երկրներն անկախացել են:
Որպես խաղաղության օրակարգի կարեւոր բաղադրիչ՝ Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը խաղաղության հարատևման մեր ճանապարհային քարտեզն է՝ միտված տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակմանը եւ կայուն տնտեսական զարգացման ապահովմանը՝ հիմնվելով երկրների իրավասության, ինքնիշխանության և օրենսդրության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների վրա:
Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մեր բոլոր գործընկերներին, որոնք հետևողականորեն օժանդակում են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության»,- մասնավորապես ասված է ԱԺ նախագահի ելույթում:

«Այս ՔՊ-ական կինը միջազգային հանրությանը զբաղեցնում է բամբասանքի մակարդակի խոսակցություններով»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
4114:30
«Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ հարգել ՀԱՍԵ-ի ինքնավարությունը»․ CSI
8614:12
«Իշխանության ղեկին գտնվող անձն օրը 16 անգամ կարող է լայվ մտնել, բայց սեպտեմբերի 27-ին ժամանակ չգտավ գրառում անելու»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
5913:48
«Արմեն Խաչատրյանի արձագանքից երևում է վախ՝ ոչ միայն Ադրբեջանից, այլև սեփական շեֆից»․ Վահագն Սարոյան
6013:24
«Իրանի պատասխանը ցանկացած արկածախնդրության և ճնշման կլինի կոշտ ու արագ»․ Ղալիբաֆ
11012:25
«Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով Եվրոպական դատարանի վճիռը»․ Արա Ղազարյան
8412:00
«Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից»․ Գառնիկ Դավթյան
7311:30
«Գոյություն ունի՞ Տիգրանաշենը Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու մասին փաստաթուղթ․ հարցում էի ուղարկել Մհեր Գրիգորյանի գրասենյակ»․ Դավիթ Գալստյան
7811:24