Գրենլանդիայի, Կանադայի և Պանամայի ջրանցքի մասին Թրամփի հայտարարությունը սադրանք է․ #WSJ

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարելով Գրենլանդիան գրավելու, Կանադան ԱՄՆ-ի նոր նահանգ դարձնելու և Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու իր պատրաստակամության մասին, անում է դա սադրիչ կերպով՝ բացահայտորեն խոսելով ԱՄՆ-ի տարածքային ընդլայնման պատրաստակամության մասին։
Նման կարծիք են հայտնել The Wall Street Journal-ի լրագրողները։
Ընդ որում, պարզ չէ, թե Թրամփն իսկապե՞ս ակնկալում է իր պահանջների կատարումը, նշում է աղբյուրը։
«Բայց դա անելու դեպքում նա, ամենայն հավանականությամբ, կբախվի համաշխարհային առաջնորդների կոշտ դիմադրությանը, որոնք չեն հանդուրժի իրենց ինքնիշխանությունը խաթարելու ցանկացած փորձ», - ասվում է WSJ-ում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Կանադան կարող է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, եթե իշխանությունները չպայքարեն անօրինական միգրացիայի և թմրանյութերի մաքսանենգության դեմ։
Դեկտեմբերի 22-ին Թրամփը հայտարարել էր նաև, որ ցանկանում է վերադարձնել ԱՄՆ-ի վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ, քանի որ ջրանցքով անցնելու համար վճարները «ուղղակի ծիծաղելի են»:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Թրամփը կրկին բարձրացնում է Դանիային պատկանող Գրենլանդիա կղզու վերահսկողության հարցը։ Ամերիկացի քաղաքական գործիչը վստահ է, որ կղզու նկատմամբ վերահսկողությունը ԱՄՆ-ին «միանգամայն անհրաժեշտ է»։

«Ուժեղ Հայաստանը» Ստեփանավանի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում է ներկայացրել (տեսանյութ)
83Երեկ, 21:48
«Պուտինը երբեք չի հրաժարվել բանակցություններից և կպատասխանի, եթե Զելենսկին զանգահարի նրան». Ուշակով
224Երեկ, 13:42
Արարատ Միրզոյանը և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
141Երեկ, 12:00
«Արդյո՞ք Իրանի հոգևոր առաջնորդի հրամանը նշանակում է՝ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս». Վարդան Ոսկանյան
127Երեկ, 11:54
«Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում». Թրամփ
223Երեկ, 11:36
«Հայ ժողովուրդն այլևս 2018 թվականի ժողովուրդը չէ»․ Մանուել Մանուկյան
111Երեկ, 09:36
«Ադրբեջանում մեծ թափով հակահայկական քարոզչություն է իրականացվում»․ Ոսկան Սարգսյան
108Երեկ, 09:12
«Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման»․ Կարեն Հովհաննիսյան
174Երեկ, 03:06