«Եթե ՀՀ-ն հրապարակի արցախյան կարգավորման ընթացքում արված առաջարկները, կհայտնվի շատ անլուրջ վիճակում». Հակոբ Բադալյան
![]() 189 Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ., 13:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Եթե Հայաստանը հրապարակի արցախյան կարգավորման ընթացքում արված առաջարկները, որոնք խորհրդապահական են բոլոր դեպքերում, անգամ ժամկետներից անկախ, դրանով կհայտնվի շատ անլուրջ վիճակում: Սա իմ սուբյեկտիվ գնահատականն է: Իհարկե, Հայաստանն արդեն իսկ անլուրջ վիճակում է հայտնվել այն «բանավեճի» հետևանքով, որ հրահրել է Նիկոլ Փաշինյանը՝ արցախյան հարցում, Արցախի կորստի համար իր պատասխանատվությունից խուսանավելու մոտիվով: Խոսքը լոկ վերջին օրերի մասին չէ, այլ գործնականում 44-օրյա պատերազմին հաջորդող շրջանին: Անլրջությունն այն է, որ, նախ այդ քննարկումները և հանրայնացումները ունեն զրո օգտակարություն և ցանկացած պարագայում ընդամենը օգնում են բոլոր նրանց, ովքեր ունեն Հայաստանի հանրությանը իրական պետական «վերականգնողական» օրակարգերից շեղելու շահագրգռություն, լինեն դրանք ներքին, թե արտաքին շահառուներ: Երկրորդ, անլրջությունն այն է, որ այդ պայմաններում որևէ լուրջ տերություն Հայաստանին չի կարող դիտարկել գործընկեր: Եվ դա այդպես է արդեն հենց վերը նշածս ժամանակահատվածից ի վեր: Հայաստանն այդ պարագայում կարող է դիտարկվել գործիք: Եվ, ցավոք սրտի, այսօր առավել ևս դիտարկվում է այդպիսին: Ինչպե՞ս կարող է փոխվել այդ իրավիճակը: Տեսականում, փոփոխության հեռանկար հնարավոր է, եթե Հայաստանի ներսում ձևավորվի ընդհանուր պատկերացումներ և շոշափելի ռեսուրսներ ունեցող մարդկանց խումբ, համակարգ, որը կարող է դնել իսկապես ռազմավարական նպատակներ, մշակել դրանց հասնելու ճանապարհային քարտեզ, ու միաժամանակ՝ չդնել իշխանության գալու խնդիր: Գուցե հնչի տարօրինակ, բայց, այո՝ Հայաստանում այդ որակական փոփոխության համար թերևս շատ կարևոր է իշխանության չգալու, այլ իշխանություն ձևավորելու խնդիրը: Մասնավորապես՝ մտքի և արժեքների իշխանություն, որոնք բնականաբար ուղեկցվում են հանրությանը ներկայացվող շատ առարկայական ծրագրային պատկերացումներով, թե ինչ ու ինչպես պետք է փոխվի կենսագործունեության բոլոր ոլորտներում: Ընդ որում, երբ խոսում եմ իշխանության չգալու, այլ իշխանություն ձևավորելու խնդիր դնելու մասին, դա վերաբերում է օրինակ թեկուզ 5 կամ 8 տոկոսով խորհրդարան մտնելու խնդրին: Իշխանություն ձևավորելու համար պետք է հրաժարվել նաև այդօրինակ նպատակներից: Հայաստանում այսօր հնարավոր չէ իրապես այլ որակով ու մտածողությամբ լուծել այդպիսի հարց անգամ, առանց գոյություն ունեցող համակարգի հետ սերտ կոմպրոմիսների: Իսկ կոմպրոմիսը ըստ էության ռազմավարական իմաստով նշանակելու է «կոմպրոմատ», այդ բառի բնականաբար ոչ ուղիղ, բայց ազդեցիկ իմաստով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
