«Փոթորկային ցիկլոնը կհարվածի Հարավային Եվրոպային և Փոքր Ասիային»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթական ցիկլոնը, որը կհայտնվի Բալկաններում, կձևավորի առաջիկա երկու-երեք օրվա եղանակը Հարավային Եվրոպայի արևելյան մասում, ինչպես նաև Փոքր Ասիայի թերակղզում: Խոնավության հսկայական պաշարներով լցված ցիկլոնը կառաջացնի հորդառատ անձրևներ, տեղ-տեղ՝ հիմնականում նախալեռնային և լեռնային գոտիներում, կդիտվի առատ ձյուն։
Վատ եղանակը կազդի Բոսնիայի և Հերցեգովինայի, Խորվաթիայի հարավային և արևելյան շրջանների, Սերբիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Շվեյցարիայի և Արևելյան Թուրքիայի կենտրոնական և արևելյան շրջանների վրա և այդտեղ սպասվում են թաց ձյան տեղումներ, տեղ-տեղ առատ, բուքով: Թուրքիայի արևմտյան հատվածում և հարավ-արևելյան Հունաստանում սպասվում են ուժեղ անձրևներ, տեղ-տեղ ուժեղ հորդառատ անձրևներ: Վատ եղանակը կուղեկցվի ուժեղ քամիներով՝ պոռթկումները մինչև 14–19 մ/վրկ արագությամբ, իսկ Միջերկրական ծովում պոռթկումները կհասնեն 20–25 մ/վ արագության»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
151420.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77919.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86718.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105114.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107013.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124510.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135707.10.2026, 01:06