«Ընդդիմադիր դաշտում կան գործիչներ, որոնք խոսում են պայքարի կազմակերպիչների ու ժողովրդի դեմ»․ Իշխան Սաղաթելյան
155 Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ., 23:54 «Մարդիկ կան, ովքեր բացի իշխանությանը քննադատելուց, ոչինչ չեն անում»,- այս մասին «Նյուդեյ»-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Ընդդիմադիր դաշտում կան բազմաթիվ ուժեր կամ գործիչներ, որոնք լիարժեք գնահատական են տալիս իշխանության վարած քաղաքականությանը, բայց շարժումների ժամանակ այդ նույն գործիչները հանրայինի եթերում կամ տարբեր միջավայրերում խոսում են փողոցում պայքարի դուրս եկած կազմակերպիչների կամ ժողովրդի դեմ»,- նշել է Սաղաթելյանը՝ նկատելով՝ եթե ընդդիմադիր դաշտում շարունակեն իրար դեմ աշխատել, ոչինչ չեն շահելու։ «Տպավորություն կա, որ մի անթրաշ, անպլաշ Գյումրիից քայլելով եկավ, իշխանություն վերցրեց, այսքան ուժ միավորվում են, իշխանությունը չեն կարողանում վերցնել, ուրեմն չեն ուզում։ Բայց դա իշխանական թեզ է, թե ընդդիմությունը չի ուզում իշխանություն վերցնել։ Մենք ուզում ենք իշխանություններին հեռացնել, թող հեռանան, մենք պատրաստ ենք վերցնելու և երկիրն այս իրավիճակից դուրս բերելու։ Մենք ասելով՝ նկատի ունեմ և՛ Դաշնակցությանը, և՛ Հայաստանի բոլոր նորմալ պետական գործիչներին ու ուժերին։ Մեր ժողովուրդն ունի մեծ պոտենցիալ Նիկոլից լավ վարչապետ ունենալու, Միրզոյանից լավ ԱԳ նախարար ունենալու և այդպես շարունակ»։ |
Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
8909:06«Մենք կարող ենք դիմադրել». «ՀայաՔվե»
13603:12«Կատարվում են Ալիևի բոլոր պահանջները». Պետրոս Մակեյան
15302:12«Ֆրանսիայի նախապայմանն էր, որ Պրահայում Երևանը ճանաչի Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում». Հակոբ Բադալյան
12301:06Լյուդվիգ Գյուլնազարյանն ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (լուսանկար)
13300:24«Քաղաքական պատվեր». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի անունից տարածվող կեղծ նամակին՝ ուղղված Ջեյհուն Բայրամովին
32200:19«Սոցցանցերի պչրուհին կրկին զբաղված է կործանարար ինքնախաբեությամբ». Լևոն Զուրաբյան
175Երեկ, 23:54Իրանը գաղտնի բանակցում է Ռուսաստանի հետ միջուկային ծրագրի հարցում օգնության համար. #Times
280Երեկ, 23:13