«Որևէ այլ երկրում հայրենազրկման պայմաններում այսպիսի լափակռապաշտություն չկա»․ Հայկ Մարտիրոսյան
260 Երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2024 թ., 17:24 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ ազգը մեծ խանդավառությամբ պատրաստվում է իր կյանքի վերջին կամ գուցե լավագույն դեպքում՝ նախավերջին տարվա գալուստը տոնելուն: Ոչինչ չնշանակող՝ բոլշևիկների կողմից՝ Սբ. Ծննդյան տոնը վերացնելու համար հորինված ու ներդրված ճոխ-ճոռոմ Ամանորի տոնը ամենապոռնոգրшֆիկ կերպով տոնվում է միայն Հայաստանում: Եվ անգամ բոլշևիզմի ծննդավայր՝ հայերի սիրելի կայսրությունում՝ Իվանների ու Վասյաների երկրում, լափի ու ցուցադրական սեղանների կուռքը մղոններով հեռու է Հայաստանում առկա մթնոլորտից ու համեստ է շատ ավելի: Ու մինչ բոլշևիզմի հայրենիքում իրենց անորակ ու պրիմիտիվ, սեքսուալախեղդ էստրադայի համերգներ են դիտում ու մի քանի օր անընդմեջ լակում օրացույցի օրվա պարզ փոփոխության կապակցությամբ, Հայաստանում՝ «ս նօվիմ սչասծյեմ» տխմարագույն արտահայտությունը հսկայական ծավալների լափով ու լակով բառացիացնելու սրբազան գործին են լծվում: Ու սպասում են իրենց նոր «սչասծյե»-ին՝ նոր հայրենազրկմանը, նոր զոհերին, նոր ամեն բանի կորստին: Ու տարիների հետ որքան շատ է ողբերգությունը, այնքան շատ են պսևդոտոնական լույսերը, զարդարանքները, միջոցառումները, սոցկայքերում տեղադրվող շինծու տոնական տխմար լուսանկարները, ճոռոմ, կեղծավոր բարեմաղթանքները, իրենց ռեժիմի կողմից ծախսվող գումարները, որ իրենց մահվան տոնակատարություններն ավելի շքեղ լինեն իրենց ավերակ երկրում: Որքան մոտ է անբուժելի հիվանդի վախճանը, այնքան շատ է այդ ազգը տրվում երջանկության ու անհոգության կրքոտ մոլուցքին: Որևէ այլ երկրում վակխանալիայի այսպիսի մոլուցք, այսպիսի լափակռապաշտություն, ծայրահեղ աղքատության, հայրենազրկման ու դեռևս ընթացող ցեղասպանության պայմաններում ինքնամոռաց տոնամոլուցքայնություն չկա: Եվ սա պատահական չէ: Այս երևույթը ժողովրդի, ազգի դեմքի, որակի, տեսակի ցուցիչն է: Սա նաև ինդիկատորն է այն բանի, որ չկա գիտակցում պատմական փուլի այս ողբերգականության, գործված սեփական աղետալի, անվերջ ու հսկայական քանակների ահավոր սխալների, առկա իրավիճակի գնահատման, ապագայի անխուսափելի ողբերգականության: Իսկ դա նշանակում է, որ զուտ բնութենական բնազդով շարժվողները նոր տարում զոհ են գնալու բնության առաջին օրենքին. ապրում են միայն խելացին և ուժեղը: Շնորհավո՛ր ձեր գալիք չապրելու տարին: Լցրե՛ք ձեր ստամոքսները ձեր թունավոր ու անորակ սնունդով, ջերմացրե՛ք ձեր դատարկ հոգիները ձեր հիմար ուրախություններով, բարեմաղթանքնե՛ր արեք միմյանց գուցե մի վերջին անգամ: Դուք չեք ապրելու: Ապրելու են զուսպ, վճռական ու իմաստուն ձեր վերջը տվողները: Այս գալիք տարին իրենցն է լինելու: Լուսանկարն արել եմ այս օրերին: Լոնդոնի գլխավոր տոնածառն է՝ Օսլո քաղաքի նվերը՝ Լոնդոնին: Թրաֆալգարի հրապարակ, Լոնդոն, ՄԹ, 2024»։ Աղբյուրը` Հայկ Մարտիրոսյան |
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ
5016:36«Հրդեհի հետևանքով տուժել է 3 անձ»․ Նարեկ Սարգսյան
6415:42«Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է»․ ՊԵԿ
8315:24Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան
16813:42ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
11012:42«Շատերը խուսափում են ներդումներ անել առաջնագծի ուժեղացման գործում»․ Նաիրի Հոխիկյան
14012:36Պարեկներին կաշառք առաջարկած վարորդը ձերբակալվել է
13512:12«Մի՛ հավասարեցրու հերոսությունը պարտավորության հետ»․ Արմեն Եղիազարյան
14011:54