Վեհափառի եղբորն ու եղբորորդուն դատարանը մեղավոր ճանաչեց

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, Վեհափառի եղբայր Գևորգ Ներսիսյանին նշանակեց երեք տարի ազատազրկում և պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ նշանակելով փորձաշրջան։
Վեհափառի եղբորորդի Համբարձում Ներսիսյանին դատարանը նշանակեց ազատազրկում՝ երեք տարի հինգ ամիս ժամկետով և որոշեց պատիժը հետաձգել՝ մինչև վերջինիս երեխան դառնա վեց տարեկան։
Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը և նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի՝ Համբարձում Ներսիսյանը նոյեմբերի 1-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, կանգնած է եղել իր տան դարպասի դիմաց, նրան մի մարդ է մոտեցել և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության՝ ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձում Ներսիսյանը հրաժարվել է, այդ մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:
Քրեական վարույթի հիմք է դարձել Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի գրառումը, որտեղ նշված էր, որ նոյեմբերի 1-ին Գևորգ Ներսիսյանը և նրա որդին խոչընդոտել են նախընտրական քարոզչությանը։

Վեհափառի եղբորն ու եղբորորդուն դատարանը մեղավոր ճանաչեց (տեսանյութ)
3917:24
«Հաղթանակ» կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
8115:48
«Ձեր խոշորացույցի տակ են այն բոլոր մարդիկ, ովքեր հանկարծ քաղաքական որևէ հայտարարություն են անում». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
7415:42
«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
8315:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
9814:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
8714:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
16013:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
8812:54