«Ազգային պետությունների ժամանակաշրջանն ավարտվում է, վերադառնում է կայսրությունների շրջանը»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնվում։
Բազմաբևեռ համակարգը ենթադրում է մի քանի ուժեղ խաղացողներ, որոնք վերահսկելու են երկրագունդը։ Խոսքը գնում է ապագա նոր կայսրությունների մասին, որոնք միմյանց հետ մրցակցելու են։
Մրցակցելու համար պետք են նոր ռեսուրսներ, նոր ստրատեգիական տարածքներ, առևտրական ուղիների վրա վերահսկողություն, այսինքն՝ այն, ինչն անում են Ռուսաստանը Ուկրաինայում, Ամերիկան՝ Գրենլանդիայում, Պանամայում, Կանադայում ..., Չինաստանը՝ Խաղաղ Օվկիանոսում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Թուրքիան՝ Սիրիայում, Իրաքում, Կովկասում, Աֆրիկայում, Իսրայելը՝ Սիրիայում, Լիբանանում․․․
Սահմանների անձեռնմխելիության ու մարդու իրավունքների սկզբունքներին, այսինքն՝ 1945 թվականից հետո ձևավորված աշխարհակարգի կանոններին կարելի է արդեն հրաժեշտ տալ։
Հին աշխարհը փլուզվել է, նորը դեռևս չի ստեղծվել, բայց կարող ենք ասել, որ ազգային պետությունների ժամանակաշրջանն ավարտվում է, վերադառնում է կայսրությունների շրջանը։
Հայաստանի գործող ռեժիմը մնացել է հին աշխարհում, չի հասկանում, թե ինչ է կատարվում, այսինքն՝ ադեկվատ չէ և, հետևապես, այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք»։

«Նիկոլին ու դրա թափառախմբին բոլշևիկ մի՛ անվանեք»․ Միհրան Հակոբյան
117:00
Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
2916:48
«ՄԱԿ-ը որպես միջազգային թիվ մեկ կառույց՝ կորցնում է իր լրջությունն ու ազդեցիկությունը»․ Արտակ Զաքարյան
2016:42
«Հիմա նստած եք թուրք-ադրբեջանական իշաոտնուկին»․ Էդուարդ Շարմազանով
2716:30
«Արցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք արձագանքին»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
3116:24
«Մենք ինքներս ենք մեզ կործանելու՝ տեր չկանգնելով մեր պետությանը, սրբություններին»․ Հրայր սարկավագ (տեսանյութ)
4416:06
«Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան
4616:00
ԵՄ Խորհուրդը պաշտոնապես ընդունել է հայկական արտադրանքի համար ժամանակավոր առևտրային արտոնությունները
8415:30