Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Տնտեսության արտադրողականության բարձրացման լավագույն գործիքներից մեկը աշխատաժամանակի կրճատումն է»․ Նարեկ Մկրտչյան

«Տնտեսության արտադրողականության բարձրացման լավագույն գործիքներից մեկը աշխատաժամանակի կրճատումն է»․ Նարեկ Մկրտչյան
105
Այսօր, 13:24

Աշխատաժամանակի տևողության կրճատման վերաբերյալ օրենքի նախագիծը դրված է հանրային քննարկման։ Ընթացոող ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նշենք, որ ըստ նախագծի, առաջարկվում է օրական աշխատանքային ժամերի քանակը կրճատել 8 ժամից մինչև 7 ժամ, շաբաթական աշխատանքային ժամերի քանակը՝ 40 ժամից մինչև 35 ժամ, փոփոխությունները չեն հանգեցնի աշխատավարձերի կրճատման, և նվազագույն աշխատավարձը կվերանայվի՝ համահունչ նոր աշխատաժամանակին։
«Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ տնտեսության արտադրողականության բարձրացման նորարարական և լավ արդյունքներ արձանագրած գործիքներից մեկը աշխատաժամանակի կրճատումն է։ Որոշ երկրներ կան, որ անգամ անցել են չորսօրյա աշխատանքային գրաֆիկի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ աշխարհի խոշոր կորպորացիաներ դարձել են այս քաղաքականության լոբբիստներ։ «Այստեղ շատ կարևոր բան կա՝ անձնական կյանքի և աշխատանքի հավասարակշռման հնարավորություն»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է և ընդհանուր եզրեր գտնելու դեպքում միայն այն կդառնա որոշում։