«Ավերվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը»․ Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովի գրառումը․ «Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ»․ սա հստակ նպատակադրված քաղաքականություն է՝ վերացնելու հայկական ներկայության բոլոր տեսանելի հետքերը։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի ավերումը այդ ծրագրի հերթական, բայց ոչ պատահական դրվագն է։
Տաճարի ավերումը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ևս մեկ անգամ բացահայտորեն ցույց է տալիս Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու նրա իրական դիմագիծը։
Խոսքը կառույցի մասին է, որի գոյությունն ու նշանակությունը անհերքելի են։ Այն հիմնադրվել է 2006 թվականի հուլիսի 19-ին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ, օծվել՝ 2019 թվականի ապրիլի 7-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, և կարճ ժամանակում դարձել Ստեփանակերտի հոգևոր կյանքի կարևոր կենտրոններից մեկը։ Ճարտարապետ Գագիկ Երանոսյանի նախագծած եկեղեցին իր ծավալներով և կառուցվածքով ևս ընդգծում էր իր նշանակությունը՝ 35 մետր բարձրություն, զանգակատուն՝ 24 մետր, համալիր ներքին կառուցվածք։ Այսինքն՝ խոսքը ոչ թե մոռացված կամ երկրորդական օբյեկտի, այլ գիտակցված կերպով թիրախավորված սրբավայրի մասին է։
Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ավերումից առաջ ադրբեջանական սոցցանցերում բացահայտորեն տարածվում էին կոչեր՝ քանդելու եկեղեցին։ Սա նշանակում է, որ տեղի ունեցածը ոչ միայն կանխատեսելի էր, այլև հանրային հարթակում նախապատրաստված։ Երբ նման կոչերը մնում են անպատիժ և վերածվում են գործողության, դա արդեն վկայում է ոչ թե առանձին խմբերի, այլ համակարգի խնդիրի մասին, որտեղ ատելությունը դառնում է գործիք։
Նույն տրամաբանությունն է գործել նաև Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու դեպքում։ Երբ նման դեպքերը կրկնվում են կարճ ժամանակահատվածում, այլևս անհնար է խոսել պատահականության մասին․ սա հետևողական գիծ է՝ ուղղված մշակութային հիշողության ջնջմանը։
Ամենաողբերգականն այն է, որ ոչնչացվում են ոչ միայն քարերն ու պատերը, այլ դրանցում կուտակված հիշողությունը, հավատը, համայնքային կյանքը։ Եվ եթե միջազգային հանրությունը շարունակի սահմանափակվել ընդամենը արձանագրումներով, ապա այս գործընթացը կխորանա՝ վերածվելով լռությամբ թույլատրված մշակութային ոչնչացման։
Ստեփանակերտի այս եկեղեցու ճակատագիրը պարզապես մեկ հուշարձանի պատմություն չէ․ դա փորձ է վերաձևակերպելու իրականությունը՝ ջնջելով անցյալը։ Իսկ նման փորձերը, եթե չեն արժանանում համարժեք հակազդեցության, սովորաբար կրկնվում են»։





Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
136Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
65015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
44513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
44613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44812.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76008.09.2026, 23:12