«Առաջարկում ենք՝ քննարկումը կայանա բաց, ուղիղ հեռարձակմամբ»․ Թագուհի Թովմասյան

Պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած, բռնի անհետացած զինծառայողների ծնողները դիմել են ինձ՝ ապահովելու իրենց ճշմարտությունը բարձրաձայնելու, տեղեկացված ու լսված լինելու, ինչպես նաև պատերազմին առնչվող հանգամանքների վերաբերյալ բաց քննարկում ունենալու իրավունքների իրացումը:
Խոսքը վերաբերում է ոչ միայն քաղաքական կամ ընթացակարգային հարցի, այլ առաջին հերթին՝ մարդու իրավունքներին։ Անհետ կորածների և բռնի անհետացածների ընտանիքները տարիներ շարունակ ապրում են անորոշության, տեղեկատվական վակումի և պատասխանների բացակայության պայմաններում։ Այդ իրավիճակում պետությունը պարտավոր է ապահովել հնարավորինս բաց, թափանցիկ և արժանապատիվ հաղորդակցություն ընտանիքների հետ։
Ծնողների դիմումի հիման վրա արդեն պաշտոնապես դիմել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ տրամադրելու ԱԺ լիագումար նիստերի մեծ դահլիճը՝ աշխատանքային քննարկում կազմակերպելու, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գաղտնի գրությամբ արխիվացված զեկույցի և պատերազմին առնչվող հանգամանքների շուրջ։
Առաջարկում ենք, որ քննարկումը կայանա ապրիլի 23-ին ժամը 12:00 ԱԺ նիստերի մեծ դահլիճում՝ բաց, ուղիղ հեռարձակմամբ, այլ ոչ թե դռնփակ ձևաչափով։
Այս հարցում առանցքային են՝
ընտանիքների ճշմարտությունը բարձրաձայնելու և լսելու իրավունքը, պետական մարմինների հաշվետվողականությունը, և զոհերի ու անհետ կորածների հարազատների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքը։
Քննարկմամբ հետաքրքրված անձինք կարող են մասնակցության կամ լրացուցիչ հարցերի համար զանգահարել նշված հեռախոսահամարով՝
Հեռ.՝ 093 783 077
Հետագա մանրամասների մասին կտեղեկացվի հավելյալ»:

«Թութ նվեր ստացանք». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1112:36
ՊՍԺ-ի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգություններ են սկսվել
8311:10
«Ինչո՞ւ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, այլ երկրներից ՀՀ քաղաքացիները համատարած չեն գալիս ընտրելու»․ Հովհաննես Իշխանյան
7210:24
Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
8208:54
«Պատմական հիշողությունը պահպանելն ազգային պարտավորություն է»․ Մհեր Մելքոնյան
10200:24
«Կարո՞ղ ես Ալիևին ասել՝ գլուխդ պատին ես տվել»․ Ոսկան Սարգսյան (տեսանյութ)
130Երեկ, 16:48
«Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան
144Երեկ, 16:18
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
138Երեկ, 15:42