«Թո՛ղ բոլորը ձեռք քաշեն այս տարածաշրջանից». Էրդողան
![]() 578 Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ., 18:24 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբի հետ հանդիպմանը, որի ընթացքում հատկապես մեծ ուշադրություն է դարձրել է Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև անդրադարձել մինչև դեկտեմբերի 8-ի՝ սիրիական կառավարության հեռանալու պահը, տեղի ունեցած որոշ իրադարձություններին: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը: Նախ, Թուրքիայի առաջնորդը խոսել է արդեն Սիրիայի նախկին ղեկավար Բաշար ալ-Ասադի վարած քաղաքականության մասին՝ նրան մեղադրելով երկրի ներսում առկա խնդիրները բռնությամբ, արյունահեղությամբ ու ճնշումներով լուծելու համար: Էրդողանի խոսքով, Ասադի և իր միջև կայացած հանդիպումներում Սիրիայի նախկին նախագահը պատմել է բարեփոխումներ իրականացնելու մասին, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել: «Իր հետ ունեցած մեր բոլոր հանդիպումներում Ասադը մեզ բարեփոխում իրականացնելու մասին խոստում էր տալիս, բայց երբեք իր խոսքը չէր պահում»,- հավելել է նա: Բացի այդ, արդեն անդրադառնալով ներկայում Սիրիայում տիրող իրավիճակին, որպես Սիրիայում ամենամեծ խնդիր որակել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի»-ին (YPG): «Եթե Սիրիայի բնական ռեսուրսները զավթած YPG ահաբեկչական կազմակերպությունը չինքնալուծարվի և զենքերը վայր չդնի, չի կարողանա փրկվել ցավոտ ճակատագրից»,- սպառնացել է Էրդողանը: Հարկ է նկատել նաև, որ Էրդողանը չի մոռացել ակնարկել իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումներին, իրենց որակմամբ, օգնություն տրամադրող կողմերի գոյության մասին: «Թո՛ղ բոլորը ձեռք քաշեն այս տարածաշրջանից: Մենք մեր սիրիացի եղբայրների հետ միասին ամենակարճ ժամանակահատվածում կջախջախենք թե՛ DEAŞ-ին, թե՛ YPG-ին և թե՛ մյուս ահաբեկչական կազմակերպություններին»,-զգուշացրել է Էրդողանը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Խուսափեք ուրիշի համար վերիֆիկացիա անելուց». Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1112:36
«Նիկոլը կհայտարարի, որ ցեղասպանության մասին ֆիլմերով չի կարելի սերունդներ դաստիարակել»․ Արմեն Հովասափյան
3812:24
«Դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ»․ Ավետիք Չալաբյան
7712:06
«Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ»․ Պեդրո Զարոկյան
6611:54
«Որքան մոտենա ավարտը՝ նրանց պահվածքն ավելի լկտի ու ոչ ադեկվատ է դառնալու»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
9211:48
«Երևանի միակ խնդիրը ձախողված կառավարումն է»․ Քրիստինա Վարդանյան
7011:42
«Ձեզ մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8911:36
«Ամեն խուլիգան կարա բռնության ենթարկի վարորդին, ասի՝ բոյկոտ էի անում»․ Տիգրան Ավինյան
13511:18
