«Բանակում մահվան դեպքերի հետ կապված ունեմ իմ բաժին պատասխանատվությունը, բայց գլոբալ խնդիրը հանրային մոտեցումներն են»․ Սուրեն Պապիկյան
![]() 221 Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ., 19:12 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է բանակում մահվան դեպքերի պատճառներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք իրեն պատասխանատու և մեղավոր է զգում անցյալ տարի 36 զինծառայողի մահվան համար, նշեց․ «Եթե ելնենք այն հանգամանքից, որ ես պաշտպանության նախարար եմ, ես բնականաբար ունեմ պատասխանատվության իմ բաժինը․ պպատասխանատվությունն այն է, որ ԶՈՒ-ում առկա խնդիրների առկայությունը չենք կարողացել հասցնել զրոյական մակարդակի։ Բայց սա միայն ԶՈՒ-ի խնդիրը չէ, խնդիրներն ունեն ակունքներ, պատճառահետևանքային շղթա է․․․ Բանակում խաղաղ պայմաններում մահվան 36 դեպքերը միայն սպանություններ և ինքնասպանություններ չեն, տարբեր հանգամանքներում են տեղի ունեցել»։ Պապիկյանը հավելեց, որ այդ դեպքերը ներառում են հիվանդությունները, ճանապարհատրանսպորտային պատահարները, դժբախտ պատահարները, ինչպես նաև քաղաքացիական կյանքից բանակ եկած հանցավոր ենթամշակույթի բարքերով պայմանավորված սպանություններն ու ինքնասպանությունները։ «Սա միայն ՊՆ նախարարի հարցը չէ, հանրության շրջանում նույնպես պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերվի քրեական ենթամշակույթին, «տղայական» պատկերացումներին»,- ընդգծեց նախարարը՝ նկատելով, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու երևույթները նույնպես իրենց բացասական ազդեցությունն են ունենում, և հավելելով, որ 2022թ․ ուսունասիրություն կա, թե ինչ թվով զորակոչիկներ են երբևէ թմրանյութ օգտագործել։ «Գլոբալ խնդիրը հանրային պատկերացումներն են, հանրային մոտեցումներն են Զինված ուժերին, այստեղ անելիք կա»,- եզրափակեց նախարարը՝ հավելելով, որ վերջին տարիներին բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերը բացահայտվել են։ |
«Իսկ զեյնաբ լսելուց Սումգայիթի ու Բաքվի կոտորածների մասին չէիր լսո՞ւմ»․ Գայանե Ասլամազյան
9100:30«Միակ մարդը, որ բացարձակապես հայկական շահեր սպասարկող քաղաքական զրույց է անում, Բագրատ Սրբազանն է»․ Հովհաննես Ավետիսյան
7100:18«ՀԷՑ-ից ի՞նչ կա, զանգող-մանգող չի եղե՞լ»․ Հռիփսիմե Առաքելյան
234Երեկ, 23:42«Մոռացա՞ք այս տեսարանը»․ Մանուել Մանուկյան
72Երեկ, 23:18«Կարծում եմ՝ շատ լավ լուսանկար է»․ Թրամփ (տեսանյութ)
113Երեկ, 22:30«Բռնատիրությունն ու ռեժիմին ստրկամիտ ծառայությունն այսպես է լինում»․ Լիլիթ Գալստյան
77Երեկ, 22:24«Շնորհիվ սրա, Նիկոլը կարա գաստրոէնտերոլոգի մոտ չգնա»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
103Երեկ, 22:18«Զեյնաբ էինք լսում, ամուսնանում իրար հետ. ո՞նց թշնամացանք»․ Ռիչարդ Մադլենյան
83Երեկ, 22:12