«Խաչատուր Սուքիասյանի որդին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում»․ Աննա Մկրտչյան
![]() 297 Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ., 22:36 Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը 2015-2017 թթ-ին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ որպես ժամկետային զինծառայող, իսկ 44-օրյա պատերազմի օրերին Սուքիասյանի որդին ներգրավված է եղել հայրենիքի պաշտպանությանը։ Այս մասին գրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։ «ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսին կեղծ հարցապնդում է արվել, թե իբր Սուքիասյանի որդին չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։ Հայտնում եմ, որ Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը, 2015-2017 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ որպես ժամկետային զինծառայող, իսկ 44-օրյա պատերազմի օրերին Սուքիասյանի որդին ներգրավված է եղել հայրենիքի պաշտպանությանը, իրեն վերապահված պարտականությունների շրջանակներում իրականացրել է ծառայությունը: Չի կարելի կեղծիքով և ստով խաղալ մարդկանց հուզական զգացումունքների հետ։ Ի վերջո, թե՛ սուտը, և թե՛ նման ստոր մեթոդներն ունեն կարճ կյանք»,- գրել է Մկրտչյանը։ Աղբյուրը` Աննա Մկրտչյան |

«Խուսափեք ուրիշի համար վերիֆիկացիա անելուց». Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1112:36
«Նիկոլը կհայտարարի, որ ցեղասպանության մասին ֆիլմերով չի կարելի սերունդներ դաստիարակել»․ Արմեն Հովասափյան
3812:24
«Դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ»․ Ավետիք Չալաբյան
7712:06
«Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ»․ Պեդրո Զարոկյան
6611:54
«Որքան մոտենա ավարտը՝ նրանց պահվածքն ավելի լկտի ու ոչ ադեկվատ է դառնալու»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
9211:48
«Երևանի միակ խնդիրը ձախողված կառավարումն է»․ Քրիստինա Վարդանյան
7011:42
«Ձեզ մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8911:36
«Ամեն խուլիգան կարա բռնության ենթարկի վարորդին, ասի՝ բոյկոտ էի անում»․ Տիգրան Ավինյան
13511:18
