«Առաջիկայում լրջագույն փոթորիկ է սպասվում». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանրային լայն շրջանակներում «լավագույն» ռեֆորմատոր, «պատմական առաջնորդ», մեր օրերի «Մոնտեսքյո», մոդեռն շինարար ու «փառահեղ» ֆինանսիստ ներկայանալուց հետո, Նիկոլը փոխեց լևլը՝ այս անգամ ներկայանալով, որպես մեծ «ասվածաբան» ու Աստվածաշնչի մեկնիչ:
Եթե չգիտեք՝ ասեմ, որ Նիկոլը, բավական մեծ ոգևորվածությամբ, իր վերջին երկու օրերի գրառումներով փորձում է, հերթական անգամ, հանրությանը կտրել իրականությունից՝ Աստվածաշնչի նայիվ մեկնություններ անելով (երեկ՝ Սոդոմ-Գոմորի մասով, այսօր՝ մեկնաբանում էր Մաթևոսին):
Փաստ է, որ առաջիկայում լրջագույն փոթորիկ է սպասվում, շրջադարձային իրադարձություններ: Մի կողմից տարածաշրջանային կտրուկ իրադարձությունները՝ Բաքվից հնչող թեզերից, իրանական վոյաժներից, մինչև Ֆիդանի գնահատականներ, Թրամփն ա ընդեղ վաղը ստանձնում նախագահությունը (ի դեպ՝ Նիկոլայը հրավիրված չի երդմնակալությանը), իսկ «երկրի ղեկավար» կոչվածն ընկել է հիշողությումների գիրկն ու մարդկանց հերթական ֆեյք թեզերն է հրամցնում»։

«Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն». Նաիրի Հոխիկյան
002:12
Հրազդան համայնքում ՔՊ թեկնածու Սևակ Միքայելյանն ստացավ քվեների 90.3%-ը
3102:06
Արտաշատ համայնքում ՔՊ թեկնածու Կառլեն Մկրտչյանն ստացավ քվեների 85.6%-ը
3602:00
Իջևան համայնքում ՔՊ թեկնածու Արթուր Ճաղարյանն ստացավ քվեների 85.25%-ը
3001:54
Վարդենիս համայնքում ՔՊ-ն Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ ստացել է քվեների 93.8%-ը
3001:48
Դիլիջան համայնքում ՔՊ ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանն ստացավ քվեների 76.4%-ը
3601:42
Գավառ համայնքում «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ստացել է քվեների 81.3%-ը
5101:30
Արաքս համայնքում ՔՊ ներկայացուցիչ Ղազար Ղազարյանն ստացավ քվեների 71.7%-ը
4501:24