Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները տեղի կունենան մոտ ապագայում։
Թրամփը չի նշել կոնկրետ ժամկետներ։ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, երբ լրագրողները հարցրել են եռակողմ հանդիպման մասին, Թրամփը պատասխանել է. «Շատ շուտով»։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ կարծում է, որ և՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ցանկանում են համաձայնության գալ»։
Հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ընդունել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆին։ Վերջինն Ուկրաինայի և ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո բերել է կարգավորման առաջարկների փաթեթ։ Փաթեթի բովանդակությունը և թե դրա որ մասերն է հաստատել ռուսական կողմը, չի հրապարակվել։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ենթադրել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ Աբու Դաբիում։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես նշել է ԱՄԷ մայրաքաղաքը՝ որպես բանակցությունների հնարավոր վայր։ Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել հանդիպումները նոյեմբերի 4-ին Ազգային միասնության օրվանից հետո։

«Ոչ մի կերպ չեմ կարողանալ հասկանալ ծնողին, որ սեփական երեխային մահապարտ է սարքում».
5622:48
Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
5222:43
Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիր»-ն ստացել է ձայների 88.89%-ը
6222:12
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
6021:42
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ
4721:36
Ստեփանավանի 4 բնակավայրերում քվեարկության նախնական արդյունքները հայտնի են
9621:30
«Ինչո՞ւ ենք թուրքական մամուլից տեղեկանում Անիի կամրջի վերականգման աշխատանքների ընթացքի մասին». Դերենիկ Մալխասյան
5820:48
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին (լուսանկար)
5920:42