«Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում խախտումներն ու կեղծիքներն ավելի շատ են լինում, քան համապետական ընտրությունների ժամանակ։ Իշխանական բռնաճնշումները և ընտրակաշառքներն ավելի արդյունավետ են հենց ՏԻՄ ընտրության ժամանակ, ուստի պետք չի մեծ սպասելիքներ ունենալ ընտրության արդյունքների առումով։
Թող ինձ ներեն որոշ վայրերի գաղափարակից ընկերները, բայց հատկապես Գորիսում, Մարտունիում, Ջերմուկում, Դիլիջանում, Վարդենիսում, Վայքում, Արմավիրում, Գառնիում, Ախուրյանում հաղթելու է ՔՊ-ն իր վարչական ռեսուրսի շնորհիվ։
Մարտունիում ու Գորիսում, իմ կարծիքով, ՔՊ-ն կարձանագրի առնվազն 70% ձայն։
Արտաշատում, Ստեփանավանում, Եղեգնաձորում, Արթիկում, Գավառում ընդդիմության հաղթանակի քիչ հավանականություն կա, եթե տեղի բնակիչները վախեցած չլինեն իշխանության ահաբեկումներից ու չծախվեն ասֆալտի, բորդյուրի տեսքով ընտրակաշառքից։
Բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե ով է համայնքի ղեկավարը, երկիրը պետք է մաքրվի ամենավերևից։ Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն։
Մի մոռացեք, որ ժողովուրդը դեռևս ազգ չի, իսկ ժողովրդին պետք է ընդամենը հանգիստ կյանք ու հաց։ Հայրենիք, սկզբունքներ, պատմություն և մնացած ազգային արժեքները միայն ազգի համար են։
Ազգը կազմում է ժողովրդի ընդամենը 5-10%-ը լավագույն դեպքում»։

«Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն». Նաիրի Հոխիկյան
2902:12
Հրազդան համայնքում ՔՊ թեկնածու Սևակ Միքայելյանն ստացավ քվեների 90.3%-ը
4702:06
Արտաշատ համայնքում ՔՊ թեկնածու Կառլեն Մկրտչյանն ստացավ քվեների 85.6%-ը
5102:00
Իջևան համայնքում ՔՊ թեկնածու Արթուր Ճաղարյանն ստացավ քվեների 85.25%-ը
4801:54
Վարդենիս համայնքում ՔՊ-ն Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ ստացել է քվեների 93.8%-ը
4301:48
Դիլիջան համայնքում ՔՊ ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանն ստացավ քվեների 76.4%-ը
4501:42
Գավառ համայնքում «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ստացել է քվեների 81.3%-ը
5801:30
Արաքս համայնքում ՔՊ ներկայացուցիչ Ղազար Ղազարյանն ստացավ քվեների 71.7%-ը
5201:24