«Ոչ մի կերպ չեմ կարողանալ հասկանալ ծնողին, որ սեփական երեխային մահապարտ է սարքում». Լևոն Սարդարյան

Լրագրողների անկախ արհեստակցական կազմակերպության նախագահ Լևոն Սարդարյանի գրառումը. «Ողբերգության մասին եմ գրելու, խնդրում եմ ուշադիր կարդալ։
Աշտարակի ճանապարհին «Օփել»-ի ու բեռնատարի բախման հետևանքով երկու մարդ զոհվել էր։ Երկու ծնող։ Ծնողներ, որոնց ՀԻՆԳ մանկահասակ երեխան հետևի նստատեղում էին։ Չամրակապված։ Առհասարակ՝ առանց պաշտպանիչ որևէ մեխանիզմի (քարսիթ՝ օրինակ)։ Բոլոր երեխաները տեղափոխվել էին հիվանդանոց, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Էսօր պուճուրներից մեկը գնաց առ Աստված։ Երեք տարի առաջ Գառնիի ճանապարհին էլ էր նման մի դեպք եղել. մրցումներից գալիս հինգ երեխա (էլի մեքենայի հետևը նստած) ավտովթարի էին ենթարկվել ու, վախենամ, մենք էս անգամ էլ ենք նույն պատկերը ստանալու՝ երեքից մեկն ա ողջ մնալու։ Էսօր ես մի շարք ճանապարհներով եմ քշել, տեսել եմ բազում մանկահասակ երեխաների, որոնք ոչ միայն ամրակապված չէին, այլև կանգնած էին մեքենաների հետևի նստատեղերին՝ գլուխները մեքենաներից դուրս հանած։ Ու տեսել եմ պարեկների, որոնք պարզապես չնկատելու են տվել դա։ Ես հիմա չեմ ուզում «բոչկա գլորել» պարեկների վրա, իրանց հերն էլ անիծած՝ ի վերջո։ Բայց ես ոչ մի կերպ չեմ կարողանալ հասկանալ ծնողին, որ սեփական երեխային մահապարտ ա սարքում դպրոց կամ մանկապարտեզ տանելու անվան տակ։ Կամ, ասենք՝ պապիկ-տատիկի տուն գնալիս։
Իսկ մարդ կա՞, որ հասկանում ա։ Կամ էլ՝ կբացատրի։
Հ.Գ. Կներեք, որ երկար էր։ Ու կներեք, որ կարճ հայհոյաքներով չգրեցի»։

Կուրթանում հաղթել է «Ուժեղ Հայաստանը»
4823:18
ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնն արագ արձագանքում է իրականացրել 42 իրավիճակի վերաբերյալ
4523:12
«Ոչ մի կերպ չեմ կարողանալ հասկանալ ծնողին, որ սեփական երեխային մահապարտ է սարքում». Լևոն Սարդարյան
7722:48
Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
8822:43
Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիր»-ն ստացել է ձայների 88.89%-ը
7122:12
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
6621:42
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ
5021:36
Ստեփանավանի 4 բնակավայրերում քվեարկության նախնական արդյունքները հայտնի են
10421:30