«Տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ». Մեսրոպ Մանուկյան
83 Այսօր, 10:48 «Այն բանից հետո, երբ ներդրեցին միասնական տոմսային համակարգը, երբ բերեցին «Թել սելլ»-ի խայտառակությունը, փաստ է, որ վարորդները, «Երևան ավտոբուս»-ը կանխիկ գումարի հետ ընդհանրապես կապ չունեն: Այս պարագայում գումարի աճ պետք է տեղի ունենար: Բայց տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ»,- ասուլիսի ժամանակ փաստեց Երևանի ավագանու «Մայր Հյաաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը: Մանուկյանը ընդգծեց, որ գործակարգավարական վերջին նիստերի ժամանակ ոչ մի թիվ չի հրապարակվել. «Նույնիսկ հավաքագրումների թվերը խուսափում են հայտարարել, որովհետև անցյալ տարվա տարբերությամբ 70/70 տոկոս ա իրենց մոտ, այսինքն՝ իրենց մոտ 30 տոկոս հավաքագրման թերացում կա: Այդ գումարը հավաքագրվում է և կորում է»: Մանուկյանի խոսքով՝ գործում է եռյակ. «Թել սելլ»՝ հավաքագրող, Սարգիս Մանուկյան («Կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ)՝ ղեկավարող, համակարգող, Սուրեն Գրիգորյան՝ ամբողջի ղեկավար: ««Թել սելլ»-ը գումարը հավաքագրում է, որը գալիս հավաքագրվում է «Կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ, որտեղից էլ գումարը անհետանում է»,- նշեց Մանուկյանը և ընդգծեց. «Ես հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. Արմեն Գալջյանի և Հայկ Կոստանյանի տվյալներով աշխատանքային օրերին արձանագրում են 440 հազար ուղևոր, իրենց ասած թվերով պետք է հավաքագրում ունենա 264 մլն, բայց նրանք հավաքել են 90 մլն: Եթե դուք արձանագրում եք և չեք կարողանում հավաքել, ուրեմն թալանչի եք, ձեր գրպանն եք դնում այդ փողը»: |
NewDay-ի օպերատորին ԱԺ-ից ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին (տեսանյութ)
6513:42«Արձագանքելու որևիցե բան չկա». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6213:12«Պետությունն առավոտից անցել է, այսպես ասած, գրոհի». Հայկ Մարության (տեսանյութ)
11312:00Հայկ Մարությանի և իր թիմակիցների ճեպազրույցը՝ դատարանի բակից (տեսանյութ)
8111:54«Կարամ առնվազն երեք կլիշե ասել, բայց մենք դա չենք անում». Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Խաչատրյանին (տեսանյութ)
8711:48Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ղեկավարների դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը
8611:18«Երբևիցե դահլիճում օդն ու մթնոլորտը այսքան մաքուր չէին եղել». Սամվել Հակոբյան
6711:06«Ավագանու արտահերթ նիստը համարվում է չկայացած». Արմեն Փամբուխչյան (տեսանյութ)
7811:00