«Կենսաթոշակային հիմնադրամները մանրադիտակով փորձում են ձեռնարկություն գտնել, որտեղ կարելի է ներդրում անել». Արթուր Խաչատրյան

«Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասին» օրինագծի փոփոխության քննարկման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ասաց՝ առաջին հարցը, որ նախագիծը լուծում է՝ տեխնիկական է. «Ամբողջությամբ վերացնում ենք թղթային հաղորդակցությունը ֆոնդերի ու մասնակիցների միջև. ծանուցումների համակարգը սարքում ենք էլեկտրոնային: Երկրորդը բովանդակային է. մեր կառավարիչներին ՀՀ-ում առաջարկում ենք թույլ տալ կառավարել այնպիսի ներդրումային ֆոնդեր, որոնք մասնագիտացված բնույթ ունեն»:
Ելույթով հանդես եկավ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը. «Կենսաթոշակային ռեֆորմը ՀՀ-ում ձախողվել է, որովհետև երբ պարտադիր կուտակային համակարգը ներդրվում էր, հիմնավորում տրվեց՝ առաջինը, որ սա կապահովի մեր հայրենակցիների բարակեցիկ ծերությունը: Քանի չկա առաջին թոշակառուն, որը ստացել է առաջին կենսաթոշակը, չես կարող ասել: Մյուսը, որ էս փողերը կգնան մեր տնտեսության զարգացմանը: Տնտեսությունը զարգանում է իրական հատվածում ներդրումներ կատարելով ու դրա մասին է, որ այսօր իշխանությունները չեն խոսում ու դա կենսաթոշակային հիմնադրամների պրոբլեմը չէ. այդ հիմնադրամները մանրադիտակով փորձում են ձեռնարկություն գտնել, որտեղ կարելի է ներդրում անել ու ճարահատյալ՝ ավանդների մեջ են ներդրում անում»:

«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
5110:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
6110:00
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան
12100:54
«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան
158Երեկ, 15:18
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ռեկորդային ծավալի մասին
486Երեկ, 08:37
«Նոր շուկաներ փնտրելու համար պարտադի՞ր է վարել քաղաքականություն, որը քանդում է կայացած շուկան»․ Հակոբ Բադալյան
23230.09.2026, 17:54
«Նիկոլ Փաշինյանի օրոք գույքահարկն աճեց ավելի քան երեք անգամ»․ Վահե Սարգսյան
20830.09.2026, 16:48
«Այս գներով ո՞նց ապրենք»․ Նարինե Կիրակոսյան (լուսանկար)
23630.09.2026, 09:48