«Ինչի՞ց եք ենթադրում, որ այս նախագծով գույքահարկն ավելանալու է». Նարեկ Ղահրամանյան

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, անդրադառնալով Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ ընդդիմադիրների ելույթներին, ասաց. «Հասկանում եմ, որ կիսատ-պռատ եք կարդում նախագիծը, բայց սա չի նշանակում, որ պետք է էստեղից ապատեղեկատվություն տարածեք: Եթե այս նախագիծը չընդունենք, տույժերն ու տուգանքները ևս հաշվարկվելու են: Երկրորդ, ինձ հանդիպած դեպքերի կեսից ավելին հակառակ հաշվարկ է կատարվելու, իրենց ավել վճարածը հաշվարկվելու է հաջորդ տարիներին եկած գույքահարկի վրա: Ինչի՞ց եք ենթադրում, որ պարտադիր պետք է գույքահարկն ավելանա: Իմ հանդիպած դեպքերի մեծ մասում պակասելու է»:
Հիշեցնենք՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն իր ելույթում ասել էր, որ 2012-ից սկսած կոմիտեում տեղեկատվական բազայի թվայնացման հետևանքով բազա են մուտքագրվել գույքերի վերաբերյալ բազմաթիվ տեղեկատվություններ, որի հիման վրա սկսվել է հաշվարկվել գույքահարկը: «Սկսած 2021-ից սկսեցինք բացահայտել բազմաթիվ թերություններ տվյալների բազայում, որոնց հիման վրա քաղաքացիներին առաջադրվել էր պակաս գույքահարկ, որոշ դեպքերում՝ ավել: Նախագծով փորձում ենք ֆիքսել, որ եթե գույքահարկը հաշվարկված է սխալ, ու այն եղել է տեղեկատվական բազայի սխալի հետևանքով, զրոյացնում ենք այն տույժերը, որոնք պետք է հաշվարկվեին քաղաքացիների վրա ու զրոյացման խնդիրը տարածում ենք 2021-ից սկսած՝ գույքահարկի բազաների վրա»,- ասել էր Թովմասյանը:

Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
145Երեկ, 13:48
««Խաչմերուկի» իրականացման բանալիները Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերում են»․ Սուրեն Սահակյան
156Երեկ, 12:12
«Կառավարությունը բացահայտ մսխում է մեր հարկերը՝ իրենց փիառի համար»․ Դավիթ Գալստյան
23722.09.2026, 17:06
«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
89921.09.2026, 18:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
87821.09.2026, 17:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
31321.09.2026, 15:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
35720.09.2026, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
107818.09.2026, 19:48