«Հույս ունեմ՝ ՌԴ-ն որևէ կերպ չի փորձի միջամտել ՀՀ ընտրություններին»․ Սարգիս Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ հիմա Հայաստանը գնո՞ւմ է Եվրոպա, թե՞ ոչ, և արդյո՞ք այնտեղից ազդակներ կան, որ ցանկություն ունեն մեզ ընդունելու, պատասխանեց. «Ես կարող եմ միանշանակ ասել, որ Հայաստանը ցանկանում է խորացնել և խորացնում է իր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Եվ ԵՄ-ն, թե՛ որպես միություն և թե՛ անդամ երկրները առանձին, այդ ազդակին դրական են արձագանքում՝ այն որոշումների կայացմամբ, որոնք վերջին ամիսների և տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել և որոնք առաջիկայում սպասվում են: Ես հույս ունեմ, որ այդ հարաբերությունները ավելի կխորանան»:
Խանդանյանի խոսքով՝ մասնավորապես ակնկալվում է գործընկերության նոր օրակարգի ստորագրումը Հայաստանի և ԵՄ-ի միջև, որ այս օրերին բանակցվում է․ «Այս օրերին արդեն կիմանանք նաև եվրոպական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին»,- նշեց նա:
Խանդանյանը, անդրադառնալով ՀՀ ներքին կյանքին արտաքին միջամտությունների վերաբերյալ դիտարկմանը, հույս հայտնեց, որ ՌԴ-ն, որպես գործընկեր երկիր, որևէ կերպ չի փորձի միջամտել ՀՀ ընտրություններին։

«Հայաստանը որևէ իշխանության պահպանման անսպառ ռեսուրս չէ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
6017:48
«Քսան տարվա պարտավորություն՝ այսօրվա ծախսերի դիմաց»․ Դավիթ Անանյան
5917:42
«Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»․ Արամ Թորոսյան
7617:18
Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազարկել 2 տարի 6 ամիս ժամկետով (տեսանյութ)
7917:12
«Իմ քաղաքականապես ակտիվ գործունեությունը շատերին դուր չի գալիս, հատկապես՝ գլխավորին»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6417:00
«Իշխանության նպատակն է՝ էդգար Ղազարյանը չլինի խորհրդանում, որ իրենց առավելագույնս կոմֆորտ զգան»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
6216:48
«Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան և Իսրայելը հիմա գոյություն չէին ունենա»․ Թրամփ
16316:13
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին
6516:06