«Սարոյանի տարածած պնդումը սուտ է»․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինձ ուղարկեցին «Free News» հեռուստաընկերությանը Արման Սարոյանի՝ կարգալույծ Գևորգի տված հարցազրույցից մի հատված։
Սարոյանը պնդում է, թե Մայր Աթոռում պահվում են միջազգային երեք փորձաքննությունների եզրակացություններ, որոնցով իբր հաստատվում է հայտնի տեսագրությունների իսկությունը։
Հանրությանը տեղեկացնում եմ՝ Մայր Աթոռում պահվող երեք միջազգային փորձաքննությունների եզրակացությունները հաստատում են ճիշտ հակառակը․ այդ տեսագրությունները ԿԵՂԾ ԵՆ։
Ավելին՝ այդ եզրակացությունները ոչ միայն պահվում են Մայր Աթոռում, այլև վաղուց հրապարակվել և դարձել են հանրության սեփականությունը։ Դրանց բովանդակությանը կարող է ծանոթանալ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ Սարոյանը։
Դժվար է հասկանալ՝ Սարոյանը չի՞ ընկալում եզրակացությունների բովանդակությունը, թե՞ գիտակցաբար հանրությանը ներկայացնում է դրանց հակառակ իմաստը։ Երկու դեպքում էլ նրա տարածած պնդումը սուտ է։
Հ․Գ․ Սա կեղծիք ու սուտ տարածելու առաջին դեպքը չէ։ Ցավոք, հիմքեր չունեմ կարծելու, թե վերջինն է լինելու։

ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
418:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
5917:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8916:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
13116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
8816:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
8815:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
9014:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
20614:37