«Իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացը մեկնարկել է». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վաղ առավոտյան հրապարակած տեսանյութը, որն իբր նպատակ ուներ հաստատելու Մեղրիի փոխանակման մասին նախկինում պտտվող լուրերն ու «ասեկոսեները», իրականում ահազանգ է՝ հասկացնելու համար, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է։
Այսօրվա ասուլիսը, ամենայն հավանականությամբ, հանդիսանալու է մի յուրատեսակ ակնարկ կամ անոնս, որ ինչ-որ մասշտաբային ու, թերևս, արդեն կանխորոշված բան է պատրաստվում։ Եթե մենք չենք ուզում առերեսվել ճշմարտության հետ, ապա ժամանակը, անողոքաբար ամեն ինչ իր տեղը կդնի։
Եվ ի՞նչ զգացողություն է դա գիտակցել, բայց մնալ անհաղորդ: Հերթական անգամ անօգնական հետևել, թե ինչպես են փլուզվում սահմանները, ինչպես է կորսվում Հայրենիքը, և, ընդհանրապես, ինչպես է հայրենի հողը սողում մեր ոտքերի տակից։ Կարծես վստահությունն ու հավատը ազգային շահերի պաշտպանության հարցում վաղուց են փլուզվել։
Հարցն ավելի ու ավելի հնչեղ ու դրամատիկ է է դառնում՝ պատրա՞ստ է արդյոք ազգն ու հանրությունը դիմակայել այս գոյութենական մարտահրավերին: Վայ մեզ, եթե այս խաղում շարունակենք մնալ սոսկ հանդիսատես։ Վայ մեզ, եթե երկխոսության ու միասնության փոխարեն ընտրենք թաքստոցն ու ապատիան։
Մտածե՛ք, ի՞նչ կլինի մեր վաղվա օրվա հետ, եթե այսօր հանգուցալուծող ձգանը չքաշվի ու ազգային զենքը չկրակի»:

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը
1920:10
«Մարդն իր սեփական ընկերության մեջ չի կարող չարաշահումներ անել»․ Հարություն Մնացականյան (տեսանյութ)
4219:48
ՀՀ-ի և Վրաստանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովները քննարկել են հետագա աշխատանքներին առնչվող հարցեր
6019:36
«Աննա Վարդապետյանը իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ միջադեպերը չի նկատում, բռնություն և հանցակազմ չի տեսնում»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
5719:12
«Փորձում են ընդդիմության վրա ճնշում բանեցնել՝ «դրական դիրքորոշում» ստանալու համար․ չեն ստանալու»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7918:12
«Իրական մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալն է»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8317:36
Արարատ Միրզոյանը և Ասել Ժանասովան մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի իրականացման հարցերի շուրջ
8517:30
«Հենց սկսեն արդարանալ, կարող են ամեն ինչ համարել ավարտված»․ Հակոբ Բադալյան
7717:12