Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է․ «Հրապարակ»
![]() 185 Շաբաթ, 08 փետրվարի, 2025 թ., 09:18
«Հրապարակ»-ը գրում է․ «Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը երեկ առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Հիշեցնենք, որ մեղադրանքը վերաբերում է 2020թ. հոկտեմբերի 12-ին Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։ Սակայն Ջալալ Հարությունյանը, որ պատերազմի գրեթե ողջ ընթացքում ՊԲ հրամանատարն էր, զարմանալիորեն չէր հայտնվել իշխանության թիրախում: Ասում էին, որ պատճառը Փաշինյանի համակրանքն է նրա նկատմամբ, որը ծագել էր 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց ՔՊ ջոկատը մեկնել էր ինժեներական աշխատանքներ իրականացնելու, և նրանց տեղակայել էին Ջալալ Հարությունյանի ղեկավարած զորամասում: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ Փաշինյանը ոչ մեկին չի խնայում, ոչ մեկի հանդեպ նվիրվածության ու կապվածության զգացում չունի, միակ արժեքն աթոռն է և գալիք ընտրություններին վերարտադրվելու ցանկությունը: Իսկ Ջալալին դատելով՝ նա հույս ունի վերջնականապես փակել պատերազմի և պարտության թեման: Մեզ հասած լուրերով՝ հաջորդը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն է»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |
«Ադրբեջանին չենք էլ կարողանում հավաքական կամքով արձագանքել». Նարինե Դիլբարյան
12900:48Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով
22800:42Կադրեր՝ Ռուբեն Վարդանյանի դատավարությունից (տեսանյութ)
15000:36Իսպանիայի ԱԳ նախարարը՝ Արագածում տեղի ունեցած ձնահյուսի մասին
16900:24Ադրբեջանական դատարանը Ռուբեն Վարդանյանին կապել է Արցախի տարածքում ականների պայթյունների հետ
289Երեկ, 23:30«Այս տիպն ամենազզվելին է». Գագիկ Համբարյան
186Երեկ, 23:18«Ղազարյան VS Ղազարյան»-ի «հյուր»-ը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն է (տեսանյութ)
164Երեկ, 23:06Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Ֆազի» սպանության գործով մեղադրյալներ «Չաղ Ռուստամին» և Աշոտ Կյուրեղյանին
151Երեկ, 22:54