«Երևանը մնում է ստվերում՝ օտարերկրյա կապիտալի ցածր ներհոսքով»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս Վրաստանի կառավարության և ԱՄԷ-ի խոշորագույն դեվելոփերական ընկերություններից մեկի՝ Emaar Properties/Eagle Hills-ի միջև 6 մլրդ դոլարի ներդրումների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը հետապնդում է թե՛ կոմերցիոն, թե՛ աշխարհաքաղաքական նպատակներ։
Վրաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը, որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց, և մեծացնել իր գրավչությունը միջազգային կապիտալի համար։ Ակնկալվում է, որ նոր ներդրումային ծրագիրը ոչ միայն կարդիականացնի Թբիլիսիի, Բաթումիի և Գոնիոյի ենթակառուցվածքային համակարգը, այլև կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության ակտիվացմանն ու կայունության բարձրացմանը։
Մինչ Թբիլիսին հաստատում է իր կարգավիճակը, որպես տարածաշրջանի ներդրումային կենտրոն, Երևանը մնում է ստվերում՝ օտարերկրյա կապիտալի համեմատաբար ցածր ներհոսքով։
Այսպես, 2023 թ. ուղղակի օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը նախորդ տարվա համեմատ 2,3 անգամ նվազել է՝ կազմելով 443 մլն դոլար։ Ակնհայտ միտում է դարձել Հայաստանից բաժնետիրական կապիտալի արտահոսքը, ինչը հանգեցրել է բաժնետիրական կապիտալի զուտ ֆինանսական պարտավորությունների 335 մլն դոլարով նվազմանը։ Այս գործընթացը բացասաբար է ազդել նաև վերաներդրված կապիտալի վրա, որը կրճատվել է 200 մլն դոլարից ավելի։
ԱՄԷ-ից ներդրումների առումով խոշորագույն գործարքը դեռևս մնում է Masdar ընկերության և Հայաստանի պետական շահերի հիմնադրամի (լուծարվել է ֆինանսական խախտումների պատճառով) միջև կնքված պայմանագիրը՝ 300 մլն դոլար արժողությամբ արևային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ։ Սակայն այս ծրագիրը տարիներ շարունակ հետաձգվում է։
Ընդհանուր առմամբ, Հայաստանը շարունակում է դուրս մնալ խոշոր միջազգային ծրագրերից, իսկ պետական քաղաքականությունը՝ ներդրումների ներգրավման ոլորտում, մնում է ֆրագմենտար ու չհամակարգված։ Դա նաև հետևանք է հստակ արտաքին քաղաքականության բացակայության։
Ակնհայտ է, որ վրացա-արաբական գործարքը նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի։ ԱՄԷ-ի ներդրումներն առևտրային և տրանսպորտային ենթակառուցվածքների մեջ կարող են հավասարակշռել Սևծովյան տարածաշրջանում Թուրքիայի աճող ազդեցությունը։ Դա, իր հերթին, համապատասխանում է ԱՄԷ-ի շահերին՝ միջազգային տրանսպորտային միջանցքներում իր դիրքերը ուժեղացնելու և Հարավային Կովկասից քաղցրահամ ջրի մատակարարումները զարգացնելու առումով»:

«Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ». Օվերչուկ
4018:13
Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
37903.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
37903.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
41503.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
43603.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
34103.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
123502.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
43001.09.2026, 18:24