«Վարչապետի շրջապատում վախենում են հակառակվել, ասում են՝ жираф большой ему видней»․ Հովիկ Աղազարյան

ԱԺ պատգամավոր և «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» (ՄԱՍԿ) ղեկավար Հովիկ Աղազարյանն «ԱրմԼուր»,- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Փաշինյանի թիմում չկա՞ն մարդիկ, որոնք իրեն ասում են՝ դուք ձեզ սպառել եք, ՔՊ-ից հիասթափություն կա, Աղազարյանը նշեց․ «Չէ՛, չեն ասում, որովհետև պարոն վարչապետը գնում է դեպի ավտորիտար իշխանության, և իր շրջապատում բոլորն ասում են՝ жираф большой ему видней, բայց չեն ուզում հակառակվել։ Երբ որ կարծիքներ չեն հայտնում, ղեկավարն ինքն է բոլոր որոշումներն ընդունում»։
Հարցին, թե կարծիք չեն արտահայտում՝ ելնելով վախից, որ Աղազարյանի ճակատագրին կարժանանան, նախկին ՔՊ-ականն արձագանքեց․ «Բա իհարկե, շատերը դրանից են անհանգստանում, մի մասն էլ կարծում է, որ վարչապետն ինչ ասում է, ճիշտ է, և ամենավտանգավորը նրանք են»։
«Երբ որ ես պատգամավոր դարձա, նստեցի հայելու առաջ ու ինքս ինձ ասացի՝ քեզ խելոք կպահես, մեկ-երկու համբերեցի, տեսա՝ էլ չ լինում»,- հավելեց Աղազարյանը։

«Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ բանակցություններում»․ Լավրով
3914:13
«Իր խոսույթով չի տարբերվում թուրքերից»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5613:48
«Դուք այս ամբիոնից ունեցաք ֆաշիստական ելույթ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4813:36
«Դուք ձեր էությամբ ՀՀՇ-ական եք եղել ու դրանից սերված՝ ՔՊ-ական»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5113:24
«Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը»․ Արման Եղոյան (տեսանյութ)
5313:12
«Սարսափում եմ պատկերացնել, թե սրանք մեր գերիների մասին ինչ են բանակցում»․ Արմեն Եղիազարյան
6112:54
«Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6112:42
Վահագն Խաչատուրյանը լրագրողներին խնդրել է դուրս գալ Հոգաբարձուների խորհրդի նիստից (տեսանյութ)
6212:24