«Հանրագիր ենք ներկայացրել ՀՀ նախագահին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ»․ ուսանողներ

Ուսանող Հրայր Աղավելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր, մի խումբ ուսանողներով, կոլեկտիվ հանրագիր ենք ներկայացրել ՀՀ Նախագահին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ։
Վերջին շրջանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները Հայոց Ցեղասպանության՝ որպես պատմական անհերքելի իրողության վերաբերյալ, մեծ տարընկալում են առաջացրել հասարակության շրջանում։ Համազգային արժեքների և շահերի հստակեցումը Նախագահի առաջնահերթություններից պետք է լինի։
Մեր հանրագրով պահանջում ենք․
Թվարկել այն համապետական և համազգային շահերը, որոնցով ՀՀ Նախագահը առաջնորդվում է իր լիազորություններն իրականացնելիս։
Հստակեցնել՝ արդյո՞ք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը համարվում է Հայաստանի Հանրապետության համապետական և համազգային շահ։
Մենք ակնկալում ենք, որ հանրագիրը կքննարկվի օրենքով սահմանված կարգով և կհրապարակվի համապատասխան հարթակում։
Համոզված ենք, որ մեր ձայնը պետք է լսելի լինի»։

«Իշխանություններն անպաշտպան են թողել սահմանամերձ բնակավայրերը». «Ուժեղ Հայաստան»
1920:36
Ադրբեջանցի Նասիմի Մուսաևն առանց թույլտվության լքել է իր զորամասը սեպտեմբերի 26-ին
3320:24
«Ադրբեջանցուն չփորձե՛ք հանձնել Ադրբեջանին»․ Նարեկ Կարապետյան
3120:24
Շաքիում վիրավորված կնոջ եղբայրը մանրամասներ է պատմել
4020:12
«Ադրբեջանցուն Սիսիանի զինվորական հոսպիտալում են պահում, փայփայում են». Սյուզի Բադոյան
5519:42
«Ջահել տղա էր, սև ավտոմատով. արտառոց բան չկա». Շաքիի գյուղապետ (տեսանյութ)
6619:36
«2 վիրավոր ունենք. սա էլ են կոծկում». Սյուզի Բադոյան
7919:30
«Ադրբեջանցուն առոք-փառոք կհանձնեն Բաքվին». Մարիաննա Ղահրամանյան
5619:24