Ադրբեջանցի Նասիմի Մուսաևն առանց թույլտվության լքել է իր զորամասը սեպտեմբերի 26-ին

Բռնազավթված Բերձորի շրջանում ադրբեջանցի զինծառայողի անհետացման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, հայտնում են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից:
Հայտարարության մեջ նշվում է, որ «սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկատվություն Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանում գտնվող զորամասում ծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևի անհետացման վերաբերյալ»։
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 26-ին, Նասիմի Մուսաևի իր ծառայության վայրից բացակայության և նրան գտնելու անհնարինության պատճառով, նրա նկատմամբ սկսվել է որոնում։ Պաշտպանության նախարարությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացրել են անհրաժեշտ որոնողական գործողություններ։ Ռազմական դատախազությունը հետաքննություն է անցկացրել միջադեպի հանգամանքները պարզելու համար։ Հետաքննության արդյունքում պարզվել են հիմնավոր կասկածներ, որ Նասիմի Մուսաևը առանց թույլտվության լքել է իր զորամասը։ Հետաքննության ընթացքում հավաքված նյութերի հիման վրա՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմական դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ են իրականացվում»։
Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ քննության արդյունքում պարզվել է, որ Նասիմի Մուսաևը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում և կալանավորվել է այդ երկրի համապատասխան մարմինների կողմից. «Ներկայում Ադրբեջանի Հանրապետության համապատասխան պետական մարմինները շարունակում են անհրաժեշտ շփումները հակառակ կողմի համապատասխան մարմինների հետ՝ Նասիմի Մուսաևի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և կալանավորման, ինչպես նաև միջադեպի այլ հանգամանքները պարզաբանելու համար»։

«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
3117:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8116:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
11616:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
8216:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
8515:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
8814:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
19614:37
«Արարատ համայնքի ավագանու որոշումն արտահայտո՞ւմ է բնակիչների կարծիքը»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
9113:36