«Զելենսկին նամակ չի փոխանցել Թրամփին»․ Զելենսկու մամուլի քարտուղար

Վլադիմիր Զելենսկին ոչ մի նամակ չի փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
«Զելենսկուց ոչ մի նամակ չի եղել, Թրամփը խոսում էր սոցիալական ցանցում արված գրառման մասին»,- ասել է Նիկիֆորովը՝ ի պատասխան ուկրաինական Liga.net-ի հարցմանը։
Իր հերթին, ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսաննա Մարկարովան սոցցանցում պարզաբանել է, որ Քոնգրեսին ուղղված իր ելույթի ժամանակ հիշատակելով Զելենսկու «կարևոր նամակը», Թրամփը նկատի ուներ Ուկրաինայի նախագահի՝ X-ում արված երեկվա գրառումը, որտեղ նա հայտնել էր, որ պատրաստ է հաշտություն կնքել և առաջարկել է սկսել գերիների ազատ արձակումից և կրակի դադարեցումից։ Ընդ որում, ԱՄՆ նախագահից ներողություն նա չի խնդրել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը կարևոր նամակ է ստացել Զելենսկուց, որտեղ նա ասում է, որ պատրաստ է բանակցել հակամարտության կարգավորման շուրջ։

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
98Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
162Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
118Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
124Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
103Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
233Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
100Երեկ, 17:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
92Երեկ, 16:48