«ՀՀ պարագայում խորհրդարանական կառավարման մոդելն առավել հեռանկարային է». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հաճախ է հնարավոր լսել քննարկում ու բանավեճ այն մասին, որ Սահմանադրության առումով խնդիր է կառավարման մոդելը, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելը թուլացրել է կառավարման էֆեկտիվությունը:
Սակայն այս հարցը այսպես ասած տեսական դաշտում է: Տեսական այն իմաստով, որ ըստ էության հնարավոր չէ ստույգ արձանագրել, թե արդյո՞ք կառավարման համակարգն է խնդիրը: Օրինակ, եթե Հայաստանում լիներ նախագահական համակարգ և Նիկոլ Փաշինյանը լիներ ոչ թե վարչապետ, այլ՝ նախագահ, դա նշանակում է, որ նա պատերազմն ավելի արդյունավե՞տ կկառավարեր, քան վարչապետի պաշտոնում:
Մեղմ ասած խիստ կասկածում եմ: Իհարկե, հնարավոր չէ կնիքով հաստատել թե մեկը, թե մյուսը, բայց դրա համար եկեք հասկանանք՝ վարչապետի կարգավիճակում ո՞ր լիազորության, ի՞նչ լիազորության պակասն է խանգարել նրան ավելի արդյունավետ կառավարել պատերազմը և նոյեմբերի 9-ից հետո քաղաքական-դիվանագիտական գործընթացը:
Ի՞նչ լիաազորության բացակայություն է խանգարել նրան, որ օգնելու էր նախագահի կարգավիճակ ունենալու պարագայում:
Խնդիրը չի եղել կառավարման մոդելը: Խնդիրը եղել է կառավարչի կարողությունները, նրա թիմի կարողությունները:
Ինչ վերաբերում է մոդելին, ապա Հայաստանի պարագայում կարծում եմ խորհրդարանական կառավարման մոդելն այդուհանդերձ առավել օպտիմալ և հեռանկարային է, որովհետև այն թույլ է տալիս ձևավորել պետական քաղաքականության արտաքին ավելի մեծ ճկունություն: Այլ հարց է՝ պետությունը կարողանո՞ւմ է օգտագործել դա, թե՞ ոչ, գտնո՞ւմ է այդքան իմաստություն ու հմտություն, թե՞ ոչ:
Եթե դա չի գտնվում, ապա որևէ բան չի օգնի նաև նախագահական մոդելի պարագայում:
Ընդհանուր առմամբ, կրկնեմ, այստեղ իհարկե որևէ պնդման հարց չէ՝ այս մոդելն է ճիշտը, թե՝ մյուսը: Սա նույնիսկ «հավերժական հարց» կարող է դիտվել քաղաքականության, քաղաքագիտության համար: Կան հաջողված օրինակներ բոլոր մոդելների, և անարդյունավետության օրինակներ բոլոր մոդելների դեպքում:
Բայց, ինքս իմ կարծիքն արտահայտել եմ դեռևս հենց այն ժամանակ, երբ առաջ էր քաշվում մոդելի փոփոխությունը՝ 2015-ին ընդառաջ: Ես այդ հարցը դիտարկել եմ ներքաղաքական մոտիվներից վեր, անձերից վեր, և համարել եմ, որ խորհրդարանական կառավարման մոդելը՝ Հայաստանի շուրջ հասունացող միջազգային և անվտանգային իրադրության պայմաններում, առավել նախընտրելին է»:

«Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
212:42
Վահագն Խաչատուրյանը լրագրողներին խնդրել է դուրս գալ Հոգաբարձուների խորհրդի նիստից (տեսանյութ)
3712:24
«ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ»․ Եվրոխորհրդարանի պատգամավոր
8311:49
«Բա տենց մարդու արձանը չարժե՞ ոսկուց ձուլել ու բոլոր քաղաքներում դնել». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5011:24
«Ընդդիմության կողմից միասնական պայքար կտեսնե՞նք Տիգրանաշենի մասով»․ հարց՝ Նարեկ Կարապետյանին (տեսանյութ)
6410:36
«Վարդան Ղուկասյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ եք, թե՞ ոչ». Լիլիթ Ստեփանյանը՝ Ռուբեն Մխիթարյանին
5710:30
«ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումներն անցողիկ են»․ Գալուզին
10810:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5310:00